Երաժշտական պարբերույթ

Պարբերույթ, երաժշտության մեջ՝ մտքի բարձր կազմակերպված, հարաբերականորեն ինքնուրույն և ավարտված, էքսպոզիցիոն շարադրանքը, հիմնականում հոմոֆոնիայում։ Կառուցվածքը, մեծ մասամբ, քառակուսի է՝ կազմված երկու նախադասությունից, որոնք, որպես կանոն, սկսվում են միանման, բայց ավարտվում տարբեր կադանսներով (երկրորդը՝ լրիվ կադանսով)։ Միանման նախադասություններից կազմված պարբերույթը կոչվում է չկրկնվող կառուցվածքի պարբերույթը։ Տոնայնականառումով պարբերույթն լինում է միատոն այն ական և մոդուլացվող։ Անհավասարաչափ նախադասություններից կազմված պարբերույթի մեջ, մեծ մասամբ, ընդլայնված է լինում երկրորդը։ Եթե պարբերույթը պարզորոշ չի բաժանվում նախադասությունների, կոչվում է միաձույլ։ Սովորաբար, պարբերույթը կազմում է խոշոր ստեղծագործության բաղկացուցիչ մաս, սակայն կարող է հանդես գալ նաև որպես ավարտված ստեղծագործություն (պրելյուդ, պար, երգ և այլն)։ Որպես երաժշտության մտքի կառուցվածքային տարր, պարբերույթն առաջ է եկել ժողովրդական ստեղծագործության մեջ, որտեղ, մինչև այժմ էլ, պահպանվում է հատվածների հարաբերության, տևականության և մեղեդիական նյութի կրկնման ու հանգավորման սկզբունքներով ավելի ազատ և բազմազան ձևերով։ Հայ գեղջուկ երաժշտության մեջ պարբերույթը, հաճախ, ամբողջական երգն է, բաղկացած մի դեպքում՝ մեղեդիապես նման, բայց տարբեր հանգավորվող նախադասությունների, այլ դեպքում՝ միանման հանգավորվող տարբեր նախադասությունների հաջորդականությունից։ Բնորոշ է անհավասարաչափությունը։ Աշուղական և հոգևոր մոնոդիկ երաժշտության մեջ հանդիպում են համեմատաբար բարդ կառուցվածքի բազմահատված պարբորույթներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png