Երաժշտական կոմեդիայի պետական հանրապետական ակադեմիական կորեական թատրոն

Երաժշտական կոմեդիայի պետական հանրապետական ակադեմիական կորեական թատրոն, Ղազախստանի հնագույն ազգային թատրոնն է և աշխարհում առաջին կորեական ազգային թատրոնը։

Երաժշտական կոմեդիայի պետական հանրապետական ակադեմիական կորեական թատրոն
Տեսակթատրոն
Երկիր Ղազախստան
Գտնվելու վայրըԱլմաթի
Հիմնադրման ամսաթիվ1932
Կայքkoreantheatre.com
 Korean Theatre of Kazakhstan Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ծագում խմբագրել

1931 թվականին Վլադիվոստոկի գեղարվեստի խմբակի ինքնագործունեության հիման վրա ստեղծվեց Հեռավորարևելյան կորեական թատրոնը։ 1930-ական թվականներին թատրոնն սկսեց աշխատել Ղազախստանում` որպես Երաժշտական-դրամատիկական կորեական թատրոն։ 1937-1941 թվականներին գործել է Կզիլ-Օրդեում, 1942-1952 թվականներին՝ Ալմա Աթայի շրջանի Ուշ-Տոբե քաղաքում, 1959-1968 թվականներին՝ կրկին Կիզիլորդում[1]։ 1960 թվականին թատրոնի շարքերը համալրեցին Տաշքենդի Թատրոնի և Գեղարվեստի Ինստիտուտի շրջանավարտները[2]։ Թատրոնի Կառուցման և զարգացման հարցում զգալի ներդրում ունեն Ղազախական ԽՍՀ ժողովրդական արտիստներ Կիմ Դինը, Նիկոլայ Լին, Լի Խամ Դեկը, Ղազախական ԽՍՀ Մշակույթի վաստակավոր գործիչներ Են Սեն Նեն, Գ․ Մ․ Կանը, Մեն Դոն Ուկը, Ա․Ա․ Պաշկովը, Տե Դեն Գուն, Տհան Դյան Չունը, Ղազախական ԽՍՀ վաստակավոր արտիստներ Վ․ Ա․ Կիմը, Վ․ Ե․ Կիմը, Կիմ Խո Նամը, Լի Գիր Սուն, Լի Են Սուն, Ա․ Խ․ Մունը, Մ․ Ս․ Պակը, Պակ Չուն Սեբը, Օ․ Չ․ Սոնը, Ցոյ Բոն Դոնը։

Հանրապետական թատրոն խմբագրել

1966 թվականին թատրոնը ստացավ հանրապետականի կարգավիճակ։ 1967 թվականին թատրոնում կազմակերպվեց էստրադային «Արիրան» պրոֆեսիոնալ անսամբլը։ 1968 թվականին տեղափոխվել է Ալմա Աթա, Դզերժինսկու պողոտա և մինչև 1999 թվականը համատեղ էր Կ․Կումյարովի անվան Երաժշտական կոմեդիայի Ույղուրական հանրապետական թատրոնի հետ համատեղ էր գործում նույն հասեցում։

1969 թվականին թատրոնում բեմադրվեց Ն․ Ֆ․ Պոգեդինի «Կրեմլի կուրանտներ» ներկայացումը, որի ժամանակ առաջին անգամ կորեական բեմում կերտվեց Վ․ Ի․ Լենինի բեմական կերպարը Ն․ Պ․ Լիի կատարմամբ։

1975 թվականին թատրոնի շարքերը համալրեցին Կուրմանգազայի անվան ղազախական ազգային կոնսերվատորիայի շրջանավարտները։

1978 թվականին թատրոնը վերանվանվեց Երաժշտական կոմեդիայի կորեական թատրոն։

Թատրոնը շրջագայել է Ջամբուլի, Ղըզիլ Օրդայի, Տալդը Կուրգանի, Չիմքենթի շրջաններով, ինչպես նաև` Կիրգիզական և Ուզբեկական ԽՍՀ-ներով, Կարակալպակյան ԽՍՀ-ով, Սախալինի շրջանով։ 1982 թվականին թատրոնը ներկայացավ ստեղծագործական հաշվետու համերգով Մոսվայում և նույն թվականին պարգևատրվեց Պատվո դրոշի շքանշանով։

1980-ական թվականների վերջերին թատրոնում խաղում էին Ղազախական ԽՍՀ ազգային արտիստ Լի Խամ Դեկը, Ղազախական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մեն Դոն Ուկը, Է․ Լ․ Բոգուշևսկին, Ղազախական ԽՍՀ վաստակավոր արտիստ Վ․ Ա․ Կիմը, Պ․ Ա․ Կիմը, Ռ․ Ի․ Լին, Ա․ Խ․ Մունը, Մ․ Ս․ Պակ, Օ․ Չ․ Ցոյը։

Անկախ Ղազախստան խմբագրել

Ղազախստանի անկախացումից և Կորեայի հետ տնտեսական և մշակութային ոլորտներում դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո Ղազախստանի կորեական թատրոնը լայն հնարավորություններ ստացավ։

  • 1991 թվականին Կորեական հանրապետական թատրոնը և Սեուլի ազգային հանրապետական թատրոնը դարձան քույր թատրոններ։
  • 1992 թվականին Համաշխարհային մշակութային ազգային թատրոնի փառատոնին թատրոնն արժանացավ առաջին մրցանակին` Խան Դինի «Չարժե թափահարել ծառը» պիեսի բեմադրման համար։
  • 2002 թվականին Միջազգային թատերական փառատոնին Գոնդյու քաղաքում Ցոյ Են Գընի «Երիտասարդ մի մահացեք» պիեսը դարձել է փառատոնի դափնեկիր։
  • 2002 թվականի հոկտեմբերի 1-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը թատրոնի 70-ամյակի առթիվ այցելել է այնտեղ։
  • 2003 թվականին թատրոնն սկսեց ներկայացումներ տալ Պապինի փողոց, 70/1, Երոսլավսկի անկյուն հասցեում գտնվող սեփական շենքում (նախկին «Ժալին» կինոթատրոն), որը տրամադրվել էր Ղազախստանի կառավարության կողմից։ Հանդիսասրահի բոլոր բազկաթոռները նվիրել է Կորեայի Հանրապետության դեսպանատունը, իսկ Օտար երկրներում ապրող կորեացիների ֆոնդը տրամադրել է անհրաժեշտ սարքավորումները։
  • 2003 թվականին Սեուլի փառատոնին կորեական ազգագրական «Սամուլնորի» անսամբլ թատրոնը ստացավ Գրան պրի։
  • 2005 թվականին Սեուլ քաղաքի հանրապետական ազգային թատրոնի դերասան և ռեժիսոր Լի Են Խոն երկու անգամ եկել է Ալմաթա` «Յանբանի մասին ավանդազրույց» ներկայացմանը որպես դերասան և «Չունխադեն» ներկայացմանը որպես ռեժիսոր մասնակցելու համար։
  • 2006 թվականին երկար դադարից հետո թատրոնը Ցոյ Են Գընի «Արիան» և «Ղազախստան, իմ երկիր հայրենիք» թատերականացված ներկայացումներով դուրս է գալիս շրջագայության Ռուսաստանի քաղաքներով ներառյալ Մասկվան։ Իսկ «Բեռնարդ Ալբի տունը» ներկայացմամբ Գերմանիայում և Հարավային Կորեայում մասնակցեց թատերական արվեստի միջազգային պարատոնին։
  • 2007 թվականին Ղազախստանի կորեական սփյուռքը նշեց թատրոնի 75-ամյակը և այդ առիթով լույս տեսավ պատմական գիտությունների դոկտոր Գեորգին Կանի և գրող Ցոյ Են Գընի «Կորեական թատրոնի պատմությունը» գիրքը
  • 2009 թվական. թատերական դեսանտ. Մ․ Օ․ Աուէզովի անվան Ղազախաստանի դրամատիկական ակադեմիական հանրապետական, Մ․ Յ․ Լերմոնտովի անվան դրամատիկական ռուսական ակադեմիական հանրապետական, Գ․ Մուսրեպովի անվան

Ղազախստանի մանկապատանեկան ակադեմիական հանրապետական, Ղազախստանի Հանրապետական կորեական երաժշտական կոմեդիայի թատրոնները լավագույնս ներկայացան Սեուլի հանդիսատեսին։

  • 2010 թվական․ ղազախական թատրոնում ելույթ ունեցան Սեուլ քաղաքի «Սան», «Մուլկել», «Չոին» թատրոնների դերասանները։
  • 2010 թվական․ բեմադրվեց ռուս գրող Անատոլի Կիմի «Փերու արահետն այգում» պիեսի հիման վրա ներկայացում։
  • 2012 թվական․ նշվեց թատրոնի 80-ամյակը, ինչպես նաև՝ բացվեց Կորեական Թատրոնի թանգարանը[3]։
  • 2017 թվական․ թատրոնին տրվել է «ակադեմիական» ստատուս։

Հայտնի դերասաններ խմբագրել

  • Ղազախական ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
    • Կիմ Դին
    • Լի Խամ Դեկ
    • Լի Նիկոլայ
    • Են Սեն Են
    • Ցոյ Բոն Դո
    • Պակ Չուն Սեբ
    • Կիմ Խո Նամ
    • Լի Են Սու
  • Ղազախական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչեր
    • Ցայ Են
  • Ուզբեկական ԽՍՀ վաստակավոր արտիստներ
    • Լի Գեն Խի
  • Կիրգիզական ԽՍՀ վաստակավոր արտիստներ
    • Ն․ Գ․ Պակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Казахская ССР: краткая энциклопедия / Гл. ред. Р. Н. Нургалиев. — Алма-Ата: Гл. ред. Казахской советской энциклопедии, 1991. — Т. 4: Язык. Литература. Фольклор. Искусство. Архитектура. — С. 331-332. — 31 300 экз.
  2. Алма-Ата. Энциклопедия / Гл. ред. Козыбаев М. К.. — Алма-Ата: Гл. ред. Казахской советской энциклопедии, 1983. — С. 313. — 608 с. — 60 000 экз.
  3. У КОРЕЙСКОГО ТЕАТРА ПОЯВИЛСЯ СВОЙ МУЗЕЙ

Արտաքին հղումներ խմբագրել