Երաժշտական ընկերություններ

Երաժշտական ընկերություններ, մասնագետ երաժիշտների և երաժշտասերների միավորումներ, որոնց նպատակն է տարածել երաժշտական մշակույթը, ուսումնասիրել և պրոպագանդել երաժշտակաև արվեստի առանձին տեսակները։ Ազգային և միջազգային երաժշտական ընկերությունները լինում են կատարողական (նվագախմբային, երգչախմբային, կամերային), ստեղծագործական (կոմպոզիտորական, երաժշտագիտական), գիտական և լուսավորական։ Երաժշտական ընկերությունները կազմակերպվել են 16-րդ դարում Իտալիայում, կոչվել երաժշտական ակադեմիաներ և հիմնականում զբաղվել երաժշտակաև ստեղծագործությունների կատարմամբ։ Երաժշտակաև կոլեգիումների անունով երաժշտական ընկերությունները ստեղծվեցին 17-րդ դարում Գերմանիայում և եվրոպական այլ երկրներում։ 19-րդ դարում առաջացան արական երգչախմբային ընկերություններ (Լիդերտաֆել) Գերմանիայում (առաջինը՝ Բեռլինում, 1809), Ավստրիայում, Շվեյցարիայում, ավելի ուշ՝ «Օրփեոն» սիրողական ընկերությունը Ֆրանսիայում (1835)։ Երաժշտական ընկերությունները մեծ տարածում գտան 19-րդ դարում, հատկապես Գերմանիայում։ 20-րդ դարում երաժշտական ընկերություններից նշանավոր է ժամանակակից երաժշտության միջազգային ընկերությունը (հիմնվել է 1922 թվականին, Զալցբուրգում) և երաժշտությաև միջազգային ընկերությունը (հիմնվել է 1927 թվականին, ԲազելումՌուսաստանում առաջին երաժշտական ընկերությունները երևան են եկել 18-րդ դարի վերջին («Երաժշտական ակումբ», 1772, Պետերբուրգ)։ Առաջին խոշոր երաժշտական ընկերությունները Պետերբուրգի ֆիլհարմոնիկ ընկերությունն էր (18021840 թվականին Պետերբուրգում ստեղծվել է Սիմֆոնիկ ընկերությունը, 1859 թվականին՝ նշանավոր Ռուսական երաժշտական ընկերությունը, 1878 թվականին, Մոսկվայում՝ Ռուսական երգչախմբային ընկերությունը և այլն։ Խորհրդային տարիներին ստեղծվել են ժամանակակից երաժշտության ասոցիացիան (1923-1930-ական թվականների սկիզբ, Լենինգրադ, Մոսկվա), Պրոլետարական երաժիշտների ռուսաստանյան ասոցիացիան (1923-1932), տեղափոխական կոմպոզիտորների և երաժշտական գործիչների միավորումը (1925-1932), Մոսկվայում՝ Միջազգային երաժշտական բյուրոն (1931-1935), 1932 թվականին՝ ԽՍՀՄ կոմպոզիտորների միությունը, 1957 թվականին՝ Համառուսաստանյան երգչախմբային ընկերությունը։ Երաժշտական ընկերություններ կան ԽՍՀՄ հանրապետություններում, աշխարհի շատ երկրներում։ Կան նաև միջազգային երաժշտական ընկերությունները, որոնցից շատերը ՅՈԻՆԵՍԿՕ-ին կից Միջազգային երաժշտական խորհրդի (հիմնվել է 1949, Փարիզում) անդամ և այլն։ Հայ իրականության մեջ առաջին երաժշտական ընկերությունները կազմակերպվել է Կ․ Պոլսում, 1862 թվականին, «Քնար հայկական» անունով։ 20-րդ դարի սկզբին երաժշտական ընկերություններ են կազմակերպվել տարբեր քաղաքներում․ Պետերբուրգի հայ գեղարվեստական ընկերությունը (1903), Մոսկվայի հայ խմբերգային ընկերությունը (1910), Թիֆլիսում՝ «Արևելյան երաժշտական ընկերությունը» (1907), «Երաժշտական լիգան» (1908), Հայկական խմբերգային ընկերությունը (1910), Թիֆլիսի հայոց երաժշտական ընկերությունը (1912), հայ երաժիշտտեսաբանների ընկերությունը (1919)։ Խորհրդային տարիներին կազմակերպվել են՝ Հայաստանի պրոլետարական երաժիշտների ասոցիացիան (1930), Հայաստանի կոմպոզիտորների միությունը (1932), Հայաստանի երգչախմբային ընկերությունը (1958) և այլ կազմակերպություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 537 CC-BY-SA-icon-80x15.png