Եվրոպական բվիկ (լատին․՝ Otus scops), բվերի ընտանիքի թռչուն։ Բնադրող–չվող է, քիչ տարածված։

Եվրոպական բվիկ
Եվրոպական բվիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Բվանմաններ
Ընտանիք Բվեր
Ցեղ Բվիկներ
Տեսակ Եվրոպական բվիկ
Լատիներեն անվանում
Otus scops
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
     Բնադրման տարածք      Հիմնական բնակման տարածք      Ձմեռելու վայրեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 555376
NCBI 126827

Otus scops

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 19-20 սմ է, թևերի բացվածքը՝ 53– 63 սմ, կենդանի զանգվածը՝ 80 գ։ Էգերը խոշոր են արուներից։ Մարմնի ընդհանուր փետրածածկը միատարր է՝ գորշ դարչնագույն, ներքևից՝ բարակ, մանր զոլերի խճճված նախշերով՝ սև, նուրբ խայտերով։ Աչքերը դեղին են, ականջները՝ լայն փետրափնջերով։ Գիշերային թռչուն է, բավական հեռվից լսվում են նրա մի քանի վայրկյանը մեկ կրկնվող սուլոցները։ Բնակվում է անտառներում, անտառեզրերին, պտղատու այգիներում։

Սննդառություն խմբագրել

Սնվում է մանր մկնակերպ կրծողներով, անողնաշարավորներով։

Բազմացում և զարգացում խմբագրել

Գարնանային վերադարձը՝ մարտի առաջին կեսին։ Բնադրում է ծառերի փչակներում, շինություններում կամ ագռավի հին բներում։ Ձվադրում է մայիսի 1-ին կեսից հունիսի 1-ին կեսը։ Դնում է 32 մմ տրամագծով, սպիտակ 3-5 ձու։ Թխսակալում է էգը՝ 24-25 օր։ Ձագերը բնից հեռանում են հուլիսի վերջին։

Աշնանային չուն՝ օգոստոս-սեպտեմբերին։

Օգտակար թռչուն է։ Պահպանվում է օրենքով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպական բվիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպական բվիկ» հոդվածին։