Եվգենյա Եվգենևնա Դեբրյանսկայա (ռուս.՝ Евгения Евгеньевна Дебря́нская , օրիորդական ազգանունը Գրիշինա, հունիսի 10, 1953(1953-06-10), Կամենսկ-Ուրալսկի, Սվերդլովսկի մարզ, ԽՍՀՄ), ռուս գրող, հեղինակային կինոյի ռեժիսոր, մարդու իրավունքների և ԼԳԲՏ շարժման ակտիվիստ։ Առաջին Լիբերտարիանական կուսակցության նախկին ղեկավար[1]։

Եվգենյա Դեբրյանսկայա
Ծնվել էհունիսի 10, 1953(1953-06-10) (70 տարեկան)
ԾննդավայրԿամենսկ-Ուրալսկի, Սվերդլովսկի մարզ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԱմուսինԱլեքսանդր Դուգին

Կենսագրություն խմբագրել

Եվգենյա Դեբրյանսկայան ծնվել է 1953 թվականին, Սվերդլովսկի մարզի Կամենսկ Ուրալսկի քաղաքում։ 1979 թվականին Սվերդլովսկից տեղափոխվել է Մոսկվա։ 1987 թվականին Վալերիա Նովոդվորսկայայի հետ հիմնադրել է «Ժողովրդավարություն և հումանիզմ» քաղաքական սեմինարը, որի հիման վրա 1988 թվականի գարնանը ստեղծվել է Ժողովրդավարական միություն (ԺՄ) կուսակցության կազմկոմիտեն։ 1988 թվականի մայիսին ԺՄ-ի հիմնադիր համագումարում ընտրվել է կուսակցության կենտրոնական համակարգող խորհրդի անդամ։ Ռիգայում մասնակցել է ԺՄ-ի երկրորդ համագումարին։ 1988 թվականի աշնանը լքել է ԺՄ կուսակցությունը, որպեսզի քննարկումից հանի իր «անբարոյական վարքի» հարցը (ավելի ուշ՝ 1991 թվականի ապրիլին, վերադարձել է ԺՄ, բայց ակտիվ մասնակցություն չի ունենում նրա գործունեությանը)։ 1990 թվականի սկզբին բացահայտ համասեռամոլ Ռոման Կալինինի հետ միասին կազմակերպել է Սեռական փոքրամասնությունների ասոցիացիա և Լիբերտարիանական կուսակցություն, այնուհետև դարձել ԼԳԲՏ այլ կազմակերպությունների, մասնավորապես, Եռանկյունի կենտրոնի (Մարիա Գեսսենի հետ միասին) ղեկավարության անդամ[2]։

Ոստիկանության կողմից ձերբակալվել է 2006 թվականին համասեռամոլների շքերթի ժամանակ։ Այդ ակցիայից առաջ նա ասել է.

  Եթե համասեռամոլները բացահայտ դուրս չգան հայտարարելու իրենց իրավունքների մասին, ապագայում նրանք վտանգված են լինելու գտնվել 101-րդ կիլոմետրից հետո։  

Ըստ «Русский Newsweek» ամսագրի` Դեբրյանսկայայի և ԼԳԲՏ այլ ակտիվիստների հետ միասին ձերբակալվել են նաև Ալեքսանդր Դուգինի Եվրասիական միության ակցիայի հակառակորդները։ «Ինչո՞ւ պետք է մենք գնանք այս գարշահոտ համասեռամոլների հետ», վրդովվել է Եվրասիական երիտասարդական միության ակտիվիստը։ «Տղա ջան, քանի որ բոլոր մարդիկ հավասար են։ Եվ դա չի խանգարում եվրասիականությանը, հավատացեք ինձ, ի վերջո, Ալեքսանդր Դուգինը իմ նախկին ամուսինն է», - ասել էր Դեբրյանսկայան»[3]։

Գրում է գրքեր, նկարահանում ֆիլմեր։ Հրապարակվում է РЕЦ առցանց ամսագրում։

Նրա ամուսիններից մեկը եղել է երիտասարդ Ալեքսանդր Դուգինը, մյուսը՝ Ալեքսեյ Դեբրյանսկին։ Երկու որդի ունի Վյաչեսլավը և Արթուրը։

Գրքեր խմբագրել

  1. Учитесь плавать Արխիվացված 2020-01-29 Wayback Machine, 1999.
  2. Нежная агрессия паутины Արխիվացված 2020-02-18 Wayback Machine, 2001, (Переиздание- 2007).

Կինո խմբագրել

  1. Алкоголь и душа, 2002.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Либертарианцы: Президент может быть гомосексуалистом». Власть — Около 700 делегатов Либертарианской партии и Ассоциации сексуальных меньшинств отметили праздник 1 Мая съездом в подмосковном лесу и выдвижением на пост президента России своего кандидата. 1991 թ․ ապրիլի 29. Վերցված է 2009 թ․ մարտի 19-ին.
  2. Без семьи Արխիվացված 2012-09-20 Wayback Machine // «Огонёк», № 12, 24.03.1997.
  3. «Русский Newsweek», 5-11/VI-2006, № 21

Արտաքին հղումներ խմբագրել