Եվգենի Տոմիխին (ռուս.՝ Евге́ний Ю́рьевич Томи́хин, փետրվարի 4, 1966(1966-02-04)), ռուս դիվանագետ։

Եվգենի Տոմիխին
 
Կրթություն՝ Սանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր փետրվարի 4, 1966(1966-02-04) (58 տարեկան)
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

Կենսագրություն խմբագրել

1989 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Տիրապետում է չինարենին և անգլերենին։

1990 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

2007 թվականից մինչև 2009 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Ասիայի առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ։

2009-ից մինչև 2016 թվականը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում եղել է Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։

2016-2018 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարականների դեսպան։

2018 թվականի նոյեմբերի 2-ից Թաիլանդում հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան և Բանգկոկում ԷՍԿԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչ[1]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք որդի։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2011 թվականի հուլիսի 25)[2]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2018 թվականի հունիսի 11)[3]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել