Եվգենի Ռուկավիցին (ռուս.՝ Евгений Владимирович Рукавицын , փետրվարի 26, 1977(1977-02-26), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ). գեղասահքի ռուս մարզիչ, մարզում է մենասահորդների։ Ռուսաստանի սպորտի վարպետ, բարձրագույն կարգի մարզիչ[1]։

Եվգենի Ռուկավիցին
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Евгений Владимирович Рукавицын
Մասնագիտացում՝գեղասահորդ և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 26, 1977(1977-02-26) (47 տարեկան)
Ծննդավայր՝Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Մարզչական աշխատանք խմբագրել

19 տարեկանում Ռուկավիցինը ավարտեց իր ելույթները որպես մարզիկ և սկսեց զբաղվել մարզչական աշխատանքով։

Եվգենի Ռուկավիցինի ամենահայտնի սաները.

  • Ալյոնա Լեոնովա (Պատանիների կարգում աշխարհի չեմպիոն, Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Գրան-Պրիի եզրափակչի բրոնզե մեդալակիր, Ռուսաստանի առաջնությունների եռակի մեդալակիր, Ձմեռային ունիվերսիադայի հաղթող)` 2014 թվականի ապրիլից[2]
  • Կոնստանդին Մենշով (Ռուսաստանի չեմպիոն, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր)[3]
  • Քսենյա Մակարովա (Ռուսաստանի չեմպիոն)` 2011-2013թ.թ.[4]
  • Գորդեյ Գորշկով (Ձմեռային ունիվերսիադայի արծաթե մեդալակիր, պատանիների կարգում Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր)[5]
  • Պոլինա Ագաֆոնովա (պատանիների կարգում Ռուսաստանի չեմպիոն, պատանիների կարգում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր)[5]
  • Արտեմևա Մարինա (Ձմեռային ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր)[6]
  • Դմիտրի Ալիև (պատանիների կարգում Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր)[7]
  • Ալինա Ֆյոդորովա (Լատվիայի կրկնակի չեմպիոն, Լատվիայի կրկնակի չեմպիոն պատանիների կարգում)[8]

Անձնական խմբագրել

Եվգենի Ռուկավիցինն ունի դուստր` Քսենյան[9]։

Ծանոթագրություններ խմբագրել