Եվգենի Պոմազան

ռուս ֆուտբոլիստ

Եվգենի Վալերևիչ Պոմազան (հունվարի 31, 1989(1989-01-31)[1][2], Անգրեն, Tashkent Region, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսական ֆուտբոլիստ, (Մինսկի» «Դինամո» ակումբի դարպասապահ։

Եվգենի Պոմազան
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 31, 1989(1989-01-31)[1][2] (35 տարեկան)
Ծննդավայր Անգրեն, Tashkent Region, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 193 սանտիմետր
Քաշ 83 կիլոգրամ
Դիրք դարպասապահ
Պատանեկան կարիերա
?-2006 Ռուսաստան Կուբան

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2007 Ռուսաստան Կուբան 0 (0)
2007-2011 Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա) 1 (−2)
2010  Ռուսաստան Ուրալ 19 (−18)
2011  Ռուսաստան Սպարտակ Նալչիկ 6 (−9)
2011-2016 Ռուսաստան Անժի 21 (−27)
2013  Ռուսաստան Ուրալ 6 (−10)
2014-2015  Ռուսաստան Կուբան 0 (0)
2016-2017 Ռուսաստան Կուբան 5 (-8)
2017-2020 Ռուսաստան Բալթիկա 70 (-80)
2020-մ․հ․ Բելառուս Դինամո (Մինսկ) 3 (-1)
Ազգային հավաքական
2005-2006 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 17) 11
2009 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 2 (-3)
2011-2012 Ռուսաստան Ռուսաստան 2 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Մինչև 2006 թվականը խաղացել է «Կուբան-89»ի պատանեկան թիմում, որից հետո ընդգրկվել է ակումբի հիմնական հայտացուցակում, սակայն այդ խաղաշրջանում ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել։ 2007 թվականի հունիսի 27-ին «Կուբանի» հիմնական կազմի միակ խաղն անցկացրեց Ռուսաստանի Գավաթի 1/16 եզրափակիչում[3]։ 2007 թվականի հուլիսի 24-ին Մոսկվայի ԲԿՄԱ-ն վարձակալեց մինչև 2007 թվականի դեկտեմբերի 15-ը[4]։ ԲԿՄԱ-ի կազմում նորամուտը նշել է հոկտեմբերի 28-ին «Կռիլյա Սովետովի» դեմ առաջնության 28-րդ տուրի տնային խաղում։ Հանդիպումն ավարտվել է 4։2 հաշվով՝ հօգուտ բանակայինների։ 2007/2008 մրցաշրջանում ԲԿՄԱ-ն վարձակալությամբ գտնվող ֆուտբոլիստին գնել է «Կուբանից»։ 2008-ի մրցաշրջանում ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմում անցկացրել է 11 հանդիպում, բաց է թողել ութ գոլ, այդ թվում՝ մեկը 11 մետրանոցից, յոթ հանդիպում խաղացել է «զրո»[3]։

2010 թվականի ձմռանը վարձակալությամբ է տրվել «Ուրալին»։ Ապրիլի 24-ին իր առաջին հանդիպումն է անցկացրել թիմի կազմում, հանդիպումը զրոյական վիճակում է։ 2010 թվականի հուլիսի 9-ին «Կրասնոդարի» դեմ 20-րդ տուրի խաղում 10-րդ գոլը բաց թողեց 13 խաղում, սակայն այդ խաղը «Ուրալը» հաղթեց 3:1 հաշվով։

2011-ի փետրվարին վարձակալության է տրվել «Սպարտակ-Նալչիկին»[5]։ 2011թ. օգոստոսի 31-ին «Անժին» Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ համաձայնության է եկել Մախաչկալայի ակումբ տեղափոխության վերաբերյալ։ «Անժիի» դարպասը պաշտպանում էր 31 համարի մարզաշապիկով[6]։

2013-ի հունիսին մեկ տարվա վարձակալության էր տրվել «Ուրալին», սակայն արդեն օգոստոսի վերջին վերադարձվել էր Մախաչկալայի ակումբ։

2020թ. հունիսին «Բալթիկայից» տեղափոխվեց Մինսկի «Դինամո»[7]։

Կարիերան հավաքականում խմբագրել

Ռուսաստանի պատանեկան հավաքականի կազմում 2006-ին դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Հետխաղյա 11 մետրանոցների արդյունքում Ռուսաստանի հավաքականը հաղթեց Չեխիայի հավաքականին։ Պոմազանը ճանաչվել է մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։

Ձեռքբերումներ խմբագրել

ԲԿՄԱ
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր - 2007
  • Ռուսաստանի Գավաթի դափնեկիր - 2008/09
«Անժի»
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր - 2012/13
  • Ռուսաստանի Գավաթի եզրափակչի մասնակից - 2012/13
«Կուբան»
  • Ռուսաստանի Գավաթի եզրափակչի մասնակից - 2014/15
Ռուսաստանի հավաքական (մինչև 17)
  • Եվրոպայի 2006 թվականի պատանեկան առաջնության հաղթող
  • «Մերիդիանի գավաթ» պատանեկան մրցույթի հաղթող

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 Կաղապար:РФПЛ
  4. «Помазан на правах аренды перешёл в ЦСКА» (ռուսերեն). Чемпионат.ру.(չաշխատող հղում)
  5. «ЦСКА — Новости клуба». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 31-ին.
  6. «Евгений Помазан в «Анжи»». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  7. Экс-вратарь ЦСКА Помазан стал игроком минского «Динамо»

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Պոմազան» հոդվածին։