Եվգենի Բորիսովիչ Պաստեռնակ (ռուս.՝ Евгений Борисович Пастернак, սեպտեմբերի 23, 1923(1923-09-23)[1], Մոսկվա, ԽՍՀՄ - հուլիսի 31, 2012(2012-07-31)[1], Մոսկվա, Ռուսաստան[2]), խորհրդային և ռուս գրականագետ, գրականության պատմաբան, տեքստաբան, ռազմական ինժեներ, կենսագիր և մանկավարժ։ Գրող Բորիս Պաստեռնակի ավագ որդին, որ ծնվել է նկարչուհի Եվգենյա Պաստեռնակի (1898-1965) հետ նրա առաջին ամուսնությունից։

Եվգենի Պաստեռնակ
Եվգենի Պաստեռնակ.jpg
Ծնվել էսեպտեմբերի 23, 1923(1923-09-23)[1]
Մոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 31, 2012(2012-07-31)[1] (88 տարեկանում)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՊերեդելկինոյի գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)ՌԳԱ Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտ
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Պարգևներ«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «Մարտական ծառայությունների» մեդալ
ՀայրԲորիս Պաստեռնակ
ՄայրԵվգենյա Պաստեռնակ

ԿենսագրությունԽմբագրել

Եվգենի Պաստեռնակը ծնվել է 1923 թվականի սեպտեմբերի 23-ին Մոսկվայում, Բորիս և Եվգենյա Պաստեռնակների ընտանիքում։ Հետագայում Եվգենի Պաստեռնակը գրել է. «Երբ 1931 թվականին ծնողներս բաժանվեցին, ինձ համար դա եղել է ամենամեծ դժբախտությունը կյանքում»[3]։

1941 թվականին դպրոցն ավարտելուց հետո, երբ մոր հետ տարհանված էր Տաշքենդ, ընդունվել է Միջինասիական պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետ, որտեղ սովորել է մեկ կուրս։ 1942 թվականից մինչև 1954 թվականը ծառայել է Զինված ուժերում։ 1946 թվականին ավարտել է Զրահատանկային և մեխանիզացված զորքերի ակադեմիան՝ ստանալով էլեկտրասարքավորումների ու ավտոմատ կառավարման համակարգերի գծով ինժեներ-մեխանիկի մասնագիտություն։ 1969 թվականին պաշտպանել է ատենախոսություն՝ ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1954 թվականից մինչև 1975 թվականը եղել է Մոսկվայի էներգետիկական ինստիտուտի ավտոմատիկայի ու հեռուստամեխանիկայի ֆակուլտետի ավագ դասախոս[4]։ Մոսկվայի էներգետիկական ինստիտուտից Եվգենի Պաստեռնակին, ինչպես հետագայում ինքն է հիշել, փաստացիորեն վռնդել են նրա համար, որ ինքը Շերեմետևո օդանավակայանում ճանապարհել է Ալեքսանդր Սոլժենիցինի ընտանիքին, որը գնում էր նրա մոտ[3]։

1960 թվականից Եվգենի Պաստեռնակն զբաղվել է գրական գործունեությամբ՝ հանդես գալով որպես գրականության պատմաբան, տեքստաբան, Բորիս Պաստեռնակի ստեղծագործության մասնագետ։ 1976 թվականին դարձել է ԽՍՀՄ ԳԱ համաշխարհային գրականության ինստիտուտի գիտաշխատակից։ Հեղինակել է Բորիս Պաստեռնակի՝ Ռուսաստանում առաջին կենսագրությունը, որ կազմվել է հարուստ ու բացառիկ արխիվային նյութերի և առաջին հերթին՝ ընտանեկան արխիվի հիման վրա։ Կազմել և ծանոթագրել է Բորիս Պաստեռնակի երկերի 11 հատորանոց առաջին լիակատար ժողովածուն, որը լույս է տեսել 5 հազար տպաքանակով «Слово» հրատարակչությունում (2005 թվականի հոկտեմբեր)։ Եղել է Պաստեռնակի ստեղծագործական ժառանգությանը նվիրված գիտաժողովների մշտական մասնակից ու զեկուցող։ Դասախոսություններ է կարդացել Եվրոպայի մի շարք համալսարաններում և Միացյալ Նահանգների առաջատար համալսարաններում։ Հեղինակել է շուրջ 200 տպագիր աշխատանք՝ նվիրված Պաստեռնակի կյանքին ու ստեղծագործությանը, նշանավոր ժամանակակիցների հետ նրա հարաբերություններին։ Եվգենի Պաստեռնակի խմբագրությամբ լույս են տեսել բանաստեղծի երկերի մի քանի ժողովածուներ, ինչպես նաև նրա նամակագրությունը, ժողովածուներ, հուշեր ու այլ նյութեր՝ նվիրված Բորիս Պաստեռնակի կենսագրությանը[5][6]։

1989 թվականի դեկտեմբերի 9-ին Ստոկհոլմւմ Եվգենի Պաստեռնակին հանձնվել են Նոբելյան մրցանակի դիպլոմն ու մեդալը, որ պետք է ստանար նրա հայրը։

ԵՎգենի Պաստեռնակը պարգևատրվել է «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», «Մարտական ծառայությունների համար» մեդալներով և այլ պետական պարգևներով։

Եվգենի Պաստեռնակը մահացել է 2012 թվականի հուլիսի 31-ին Մոսկվայում[7]։ Թաղվել է Պերեդելկինոյի գերեզմանատանը՝ հոր՝ Բորիս Պաստեռնակի և եղբոր՝ Լեոնիդի կողքին։

ԸնտանիքԽմբագրել

  • Կինը՝ Ելենա Վլադիմիրովնա Վալտեր (ծնվ.՝ 1936), փիլիսոփա Գուստավ Շպետի թոռնուհին, բանասեր, Եվգենի Պաստեռնակի համահեղինակն ու նրա գործընկերն իր գիտական ու հրատարակչական գործունեության ընթացքում։ 2009 թվականին ամուսինները հրատարակել են Բորիս Պաստեռնակի քրոջ՝ Ժոզեֆինայի հուշերը, որոնք առաջին անգամ են լույս ընծայվել ռուսերեն։
  • Որդին՝ Պյոտր (ծնվ.՝ 1957), թատերական նկարիչ, դիզայներ
  • Որդին՝ Բորիս (ծնվ.՝ 1961), ճարտարապետ,
  • Ելիզավետա (ծնվ.՝ 1967), բանասեր[5]։

Ընտրյալ մատենագիտությունԽմբագրել

  • Բորիս Պաստեռնակ, Նյութեր կենսագրության համար, Մոսկվա, «Советский писатель», 1989,
  • Բորիս Պաստեռնակ, Կենսագրություն, Մոսկվա, «Цитадель», 1997,
  • «Существованья ткань сквозная…» Книга воспоминаний,
  • «Բորիս Պաստեռնակի կյանքը։ Վավերագրական պատում» (ռուս.՝ «Жизнь Бориса Пастернака: Документальное повествование»), Ելենա Պաստեռնակի հետ համահեղինակությամբ, Սանկտ Պետերբուրգ, «Звезда» ամսագրի հրատարակչություն, 2004։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Скончался Евгений Пастернак // Lenta.ru, 31.07.2012 г.
  3. 3,0 3,1 ЕВГЕНИЙ ПАСТЕРНАК: ИМЯ МОЕГО ОТЦА СОПРОВОЖДАЕТ БЕССМЕРТИЕ — Сегодня день памяти Бориса Леонидовича Пастернака
  4. «Региональный центр книги Архангельской областной научной библиотеки им. Н. А. Добролюбова»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-01-ին։ Վերցված է 2011-10-27 
  5. 5,0 5,1 «Пастернак Евгений Борисович»։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-11-ին։ Վերցված է 2011-10-27 
  6. СТАЛЬНОЕ ПРЕДНАЧЕРТАНИЕ
  7. «Скончался Евгений Пастернак»։ lenta.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-02-ին։ Վերցված է 2012-7-31 

Արտաքին հղումներԽմբագրել