Եվգենի Դուռնև

ռուս ֆուտբոլիստ

Եվգենի Եվգենևիչ Դուռնև (ռուս.՝ Евге́ний Евге́ньевич Ду́рнев , օգոստոսի 4, 1972(1972-08-04), Վլադիմիր, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական ֆուտբոլիստ, հանդես է գալիս կիսապաշտպանի դիրքում։ Մարզիչ։

Եվգենի Դուռնև
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 4, 1972(1972-08-04) (51 տարեկան)
Ծննդավայր Վլադիմիր, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1990—1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տորպեդո (Վլադիմիր) 65 (11)
1992 Ռուսաստան Տորպեդո (Վլադիմիր) 33 (9)
1993—1995 Ռուսաստան ԿԱՄԱԶ-Չալլի 85 (15)
1993  Ռուսաստան ԿԱՄԱԶ-դ 3 (0)
1996—1997 Ռուսաստան Լոկոմոտիվ (ՆՆ) 18 (2)
1997  Ռուսաստան Լոկոմոտիվ-դ (ՆՆ) 4 (1)
1998 Ռուսաստան Ուրալան 28 (9)
1999—2000 Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա) 19 (5)
2001—2002 Ռուսաստան Ուրալան-ՊԼՅՈՒՍ 37 (13)
2003 Ռուսաստան Կոսմոս 3 (0)
2004—2005 Ռուսաստան Տորպեդո (Վլադիմիր) 43 (12)
1990—2005 Ընդհանուր 331 (76)
Ազգային հավաքական
1993 Ռուսաստան Ռուսաստան (ուս.) 6 (2)[1]
1995 Ռուսաստան Ռուսաստան (ուս.) 5 (3)[2]
Մարզչական կարիերա
2007—2011 Ռուսաստան Տորպեդո (Վլադիմիր)
2011—2013 Ռուսաստան Տյումեն
2013 Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա) մարզիչ
2015—2016 Ռուսաստան Տորպեդո (Վլադիմիր)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Վլադիմիրյան ՄՊՄԴ-ի սան է, որտեղ նրա մարզիչը եղել է Ա. Մ. Չեչյոտկինը[3]։ Որպես ֆուտբոլիստ առավել հայտնի է 1990-ականներին Ռուսաստանի ֆուտբոլի բարձրագույն լիգայի «ԿԱՄԱԶ-ում», Նիժնի Նովգորոդի «Լոկոմոտիվում», «Ուրալանում» և Մոսկվայի «Տորպեդոյում» անցկացրած իր ելույթներով։ Այսպես, օրինակ, 1995 թվականին, հանդես գալով «ԿԱՄԱԶ-ի» կազմում, մեկ ամսվա ընթացքում 2-ական գոլ է խփել «Սպարտակի» և ԲԿՄԱ-ի դարպաս, շուտով գրավել է «Դինամոյի», ապա (նույն տարում) և «Տորպեդոյի» դարպասը, 1998 թվականին «Ուրալանի» կազմում գրավել է «Լոկոմոտիվի», «Դինամոյի» և «Տորպեդոյի» դարպասը։ 1999 թվականին, խաղալով Մոսկվայի «Տորպեդոյում», վնասվածք է ստացել, որը թույլ չի տվել զարգացնել կարիերան[4]։ 2000 թվականը ֆուտբոլիստը ստիպված էր բաց թողնել, իսկ հետո խաղացել է երկրորդ դիվիզիոնի թիմերում։ Ինչպես ֆուտբոլիստի կարիերայի սկիզբը, այնպես էլ ավարտը անցել են Վլադիմիրի «Տորպեդոյում»։ Նույն ակումբում նորամուտը նշել է 2006 թվականին՝ սկզբում որպես Օլեգ Ստոգովի օգնական, իսկ 2007 թվականից՝ որպես գլխավոր մարզիչ։ Դուրնևի գլխավորությամբ «Տորպեդոն» 2010 թվականին գրավել է առաջին տեղը երկրորդ դիվիզիոնում և հաջորդ տարի խաղացել է առաջին դիվիզիոնում, որտեղ ստացել է «ՖԱԼ-ի մարզչական արտադրամասի դահիճ» հումորային մականունը այն բանից հետո, երբ իրենց թիմերի կրած պարտությունից հետո վլադիմիրցիներից 5 մարզիչներ պաշտոնանկ են արվել[5][6]։ 2011 թվականի հոկտեմբերի 18-ին հրաժարականի դիմում է ներկայացրել, իսկ հաջորդ ամիս նշանակվել է երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Տյումեն» ակումբի գլխավոր մարզիչ[7]։ 2012 թվականի սեպտեմբերի 27-ին ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել Ռուսաստանի գավաթի 1/8 եզրափակիչ՝ դառնալով այս փուլում երկրորդ դիվիզիոնի միակ ներկայացուցիչը[8]։ 2012/13 մրցաշրջանում «Տյումենը» «Ուրալ Պովոլժեի» տարածաշրջանում զբաղեցրել է 2-րդ տեղը՝ զիջելով միայն Օրենբուրգի «Գազովիկ» ակումբին, որից հետո Դուրնևը հեռացել է ակումբից[9]։ Որոշ ժամանակ եղել է Մոսկվայի «Տորպեդոյի» մարզչական շտաբի կազմում, իսկ հետո վերադարձել է «Տորպեդո» (Վլադիմիր)՝ զբաղեցնելով գլխավոր մարզիչի պաշտոնը[10]։

2017 թվականից եղել է ակումբի մարզական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ[11], ակումբի մարզական տնօրեն։ 2020 թվականից՝ «Տորպեդո» մարզահամալիրի տնօրեն[12][13]։

Հավաքականում խմբագրել

Ռուսաստանի ուսանողական հավաքականի կազմում մասնակցել է ամառային երկու Ունիվերսիադաների՝ Բուֆալո-93 (ԱՄՆ) և Ֆուկուոկա-95 (Ճապոնիա), դարձել է 1995 թվականի համաշխարհային Ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր Ֆուկուոկայում։ Նիգերիայի դեմ խմբային փուլի խաղում նա խփել է երեք անպատասխան գոլերից մեկը[14], իսկ Իրանի հետ քառորդ եզրափակիչի խաղում (3:1) դարձել է դուբլի հեղինակ[2][15]։

Հրավիրվել է Ռուսաստանի երիտասարդական հավաքական, սակայն չի մասնակցել ոչ մի խաղի[16]։

Ձեռքբերումներ խմբագրել

  • 1995 թվականի ամառային Ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր[2]
  • Ինտերտոտոյի գավաթի կիսաեզրափակչի մասնակից - 1997
  • «Արևմուտք» տարածաշրջանի Երկրորդ դիվիզիոնի լավագույն մարզիչ - 2008[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «КАМАЗ» на стадионах Америки: Газета «Эхо трибун» (Наб. Челны), № 6, сентябрь 1993
  2. 2,0 2,1 2,2 Универсиада-1995: «Россия» пишем, «КАМАЗ» в уме
  3. Не стало Александра Михайловича Чечеткина // vedom.ru
  4. Место встречи изменить нельзя. В «Лужниках» прошёл Кубок ПФЛ — Еженедельник Футбол, № 47/2010, стр. 24—25.
  5. ««Галерея событий. 11-й тур»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  6. ««Чёрная метка»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  7. «Евгений Дурнев возглавил «Тюмень»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  8. Пахомов А. (2012 թ․ սեպտեմբերի 27). «Кубок России. Восставшие из пепла». Футбол на Куличках. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  9. Евгений Дурнев покинул пост главного тренера ФК "Тюмень ՅուԹյուբում
  10. Евгений Дурнев возвращается в «Торпедо» ՅուԹյուբում
  11. Евгений Дурнев возвращается во владимирское «Торпедо»
  12. «Директором спорткомплекса «Торпедо» во Владимире назначен Евгений Дурнев». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
  13. «Евгений Дурнев возглавил стадион «Торпедо»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
  14. «Сдали первый зачёт». Заметка в еженедельнике «Футбол», стр. 13, № 35, 1995
  15. «До дня знаний не дотянули». Заметка в еженедельнике «Футбол», стр. 25, № 36, 1995
  16. Беги, беги, беглец, беги, но знай, что ты бежишь по кругу — Интервью в еженедельнике «Футбол», № 31/1995, стр. 10-11
  17. Кузнецова Ю. (2008 թ․ դեկտեմբերի 2). «Тренер владимирской команды «Торпедо» Евгений Дурнев – лучший в зоне «Запад»». ГТРК «Владимир». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել