Եվգենի Դմիտրիևիչ Բելոենկո (բելառուս․՝ Яўген Дзмітрыевіч Белаенка, նոյեմբերի 9, 1947(1947-11-09), Մուրմանսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 8, 2006(2006-12-08), Մինսկ, Բելառուս), վնասվածքաբանության, օրթոպեդիայի, արտրոլոգիայի և կենսաբժշկության բնագավառների բելառուս խորհրդային գիտնական, Բելառուսի ԳԱԱ ակադեմիկոս։

Picto infobox med.png
Եվգենի Բելոենկո
Եվգենի Բելոենկո.jpg
Ծնվել էնոյեմբերի 9, 1947(1947-11-09)
ԾննդավայրՄուրմանսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 8, 2006(2006-12-08) (59 տարեկան)
Մահվան վայրՄինսկ, Բելառուս
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Belarus (1995–2012).svg Բելառուս
ԿրթությունՄինսկի պետական բժշկական համալսարան (1972)
Մասնագիտությունբժիշկ, վնասվածքաբան և պոդիատր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ՊարգևներԲելառուսի Հանրապետության վաստակավոր բժիշկ և Բելառուսի Հանրապետության վաստակավոր բժիշկ

ԿենսագրությունԽմբագրել

Եվգենի Բելոենկոն ծնվել է 1947 թվականի նոյեմբերի 9-ին Մուրմանսկում՝ զինծառայողի ընտանիքում[1]։ 1972 թվականին ավարտել է Մինսկի պետական բժշկական ինստիտուտը։ 1975 թվականից Բելոենկոն աշխատել է Բելառուսի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտում՝ հասնելով մինչև նրա տնօրենի պաշտոնը[2]։

Գիտական գործունեությունԽմբագրել

Եվգենի Բելոենկոն ռևմաօրթոպեդիկ հիվանդությունների, կոտրվածքների, մարզական վնասվածքների ախտորոշման և վիրաբուժական բուժման բնագավառներում ավելի քան 200 գիտական աշխատության, 21 գյուտի, 2 մենագրության հեղինակ է։ Բացի այդ, հոդերի ամրությունը բարելավելու համար նա ստեղծել է նոր դեղամիջոցներ։ 1992 թվականին Բելոենկոն պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը, իսկ 1998 թվականին նրան շնորհվել է Բելառուսի վաստակավոր բժշկի կոչում։ 2000 թվականին ընտրվել է Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 2003 թվականին՝ ակադեմիկոս[2]։

Մահացել է 2006 թվականի դեկտեմբերի 8-ին[2], թաղված է Մինսկի Արևելյան գերեզմանատանը։

ՊարգևներԽմբագրել

  • Պ. Լ. Կապիցայի անվան «Գիտական գյուտի հեղինակ» արծաթե մեդալ
  • «ԽՍՀՄ գյուտարար», «Առողջապահության գերազանցիկ» կրծքանշաններ
  • Բելառուսի վաստակավոր բժիշկ[1]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Евгений Дмитриевич белоенко (1947-2006)»։ cyberleninka.ru։ Վերցված է 2021-03-24 
  2. 2,0 2,1 2,2 «Памяти ученого :: БЕЛОЕНКО Евгений Дмитриевич»։ nasb.gov.by։ Վերցված է 2021-03-24 

Արտաքին հղումներԽմբագրել

  • Եվգենի Դմիտրիևիչ Բելոենկոն Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի Յան Կոլասի անվան կենտրոնական գիտական գրադարանի «Բելառուսական գիտության պատմությունը դեմքերով» շտեմարանում