Եվգենի Ալեքսանդրով (ռուս.՝ Евгений Владимирович Александров, նոյեմբերի 25, 1888(1888-11-25) - հոկտեմբերի 22, 1953(1953-10-22), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռուս ռազմական ինժեներ, Խորհրդային Բանակի գեներալ-մայոր, երեք պատերազմների վետերան։

Եվգենի Ալեքսանդրով
նոյեմբերի 25, 1888(1888-11-25) - հոկտեմբերի 22, 1953(1953-10-22) (64 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Զորատեսակինժեներական զորքեր
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Հայրենական մեծ պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
ԿրթությունՎ. Կույբիշևի անվան ռազմաինժեներական ակադեմիա
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ

Կենսագրություն խմբագրել

Եվգենի Վլադիմիրովիչ Ալեքսանդրովը ծնվել է 1888 թվականի նոյեմբերի 25-ին։ Առաջին համաշխարհային պատերազմը դիմավորում է որպես Նիկոլաևյան ինժեներական ակադեմիայի ուսանող։ Ուսումը չավարտած Ալեքսանդրովը կամավոր մեկնում է ռազմաճակատ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո կամավոր մեկնում է ծառայության Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ։ 1918 թվականին ավարտում է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի Ռազմա-ինժեներական ակադեմիան և մասնակցում Քաղաքացիական պատերազմին[1]։

Պատերազմի ավարտից հետո կատարում է դասախոսական աշխատանք Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի Ռազմա-ինժեներական ակադեմիայում (ներկայումս Ռուսաստանի Դաշնության Զինված Ուժերի համաբանակային ակադեմիայի Ռազմական ինստիտուտ)։ 1936 թվականի փետրվարի 17-ին Ալեքսանդրովին շնորհվում է բրիգադի ինժեների զինվորական կոչում[1]։

Ակադեմիայի ինժեներական զորքերի տակտիկայի ամբիոնի ստեղծումից հետո 1942 թվականի մարտին Ալեքսանդրովը նշանակվում է նրա առաջին վարիչ։ 1943 թվականի հունվարի 27-ին նրան շնորհվում է ինժեներական զորքերի գեներալ-մայորի զինվորական կոչում։ Պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և ստացել պրոֆեսորի կոչում[1]։ Համարվել է խոշոր մասնագետներից մեկը, մարտական գործողությունների և օպերացիաների ինժեներական ապահովման բնագավառում։ Նրա գիտական աշխատանքներում քննարկվում է ինժեներական զորքերի և ինժեներական ստորաբաժանումների` դիվիզիաների և կորպուսների ղեկավարների մարտական գործողությունների մեթոդիկան թշնամու պաշտպանության ինժեներական հետախուզության իրականացման ընթացքում։ Հետպատերազմյան ժամանակաշրջանում Ալեքսանդրովը ղեկավարել է Ռազմա-ինժեներական ակադեմիայի պատմության և ռազմական արվեստի ամբիոնը։ Մահացել է 1953 թվականի հոկտեմբերի 22-ին, թաղված է Մոսկվայում Դոնի գերեզմանատանը[1]։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Լենինի շքանշանով, Կարմիր Դրոշի 2 շքանշաններով, Կարմիր Աստղի շքանշանով և մի շարք մեդալներով[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Александров Евгений Владимирович» (ռուսերեն). [1]. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  2. «Наградной лист». Подвиг народа. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.