Ես ուզում եմ սեր երգել (բանաստեղծություն)

«...Ես ուզում եմ սեր երգել...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից, հեղինակն այն գրել է 1887 թվականի վերջին։

«...Ես ուզում եմ սեր երգել...»
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1887
ՀրատարակչությունԵԺ V, 26-րդ էջ
ՎիքիդարանԵս ուզում եմ սեր երգել

Պատմություն խմբագրել

Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է Թումանյանի 1890 թվականի սեպտեմբերի 23-ից 25-ը Օլգա Թումանյանին գրած նամակը, որտեղ կա այս երեք քառատողի ինքնագիրը հետևյալ ծանոթագրությամբ՝

  «...Առավոտյան թղթերիս մեջ պատահմամբ գտա 87 թվականի վերջերին գրած մի բանաստեղծություն, որը գրել եմ քեզ վերա... Այնքան ինձ դյուր եկավ, որ հետս տարա կոնսիստոր, չգիտեմ այնտեղ մնաց, թե հետս բերեցի, վերջապես կորցրել եմ, վաղը կորոնեմ կոնսիստորում, բայց ահա նրա վերջին տները»[1]։  

Նույնը, համանման ծանոթագրությամբ, կա նաև 1890 թվականի սեպտեմբերի 28-ին Անուշավան Աբովյանին գրած նամակում[2]։

Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է ԵԺ V, 26-րդ էջում։

Տպագրվում է ինքնագրից։

Ծանոթագրություններ խմբագրել