Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր

Հովհաննես Թումանյանի քառյակ

«Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր», Հովհաննես Թումանյանի քառյակներից[1]։

Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր
Տեսակգրական ստեղծագործություն և քառյակ
Ժանրքառյակ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1921
ՎիքիդարանԵս շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս քառյակը գրել է 1921 թվականի փետրվարի 14-ին։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի 109-րդ, 110-րդ և 261-րդ համարներում պահվում է երեք ինքնագիր։ 1921 թվականին քառյակն առաջին անգամ տպագրվել է Երևանում՝ «Վերածնունդ» ամսագրի 1-ին համարի 49-րդ էջում, այնուհետև Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 60֊րդ էջում, ապա՝ Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի 213֊րդ էջում։ Երկերի լիակատար ժողովածուում քառյակն արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 526.