Ես ձեզ լսում եմ (մուլտֆիլմ)

«Ես ձեզ լսում եմ», ռուսական մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը ստեղծվել է ամերիկացի գրող Դոկտոր Սյուզի հայտնի նույնանուն ստեղծագործության մոտիվների համաձայն։ Ֆիլմի գլխավոր հերոսի նախապատկերը եղել է (Հորտոն փիղը) ակադեմիկոս Անդրեյ Սախարովը[1]։

Ես ձեզ լսում եմ
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԱլեքսեյ Կարաև
ՍցենարիստԱլեքսեյ Կարաև
ՀնչյունավորումՅուրի Ալեքսեև և Վալենտինա Տեպլովա
ՊրոդյուսերԱլեկսանդր Տատարսկիյ,
Վալենտինա Խիժնյակով
ԵրաժշտությունՎյաչեսլավ Բելով
ՕպերատորՆիկոլայ Գրիբկով
Երկիր Ռուսաստան
ԸնկերությունՊիլոտ և Սվերդլովսկի կինոընկերություն
Տևողություն19 րոպե
Թվական1992 թվական
«Ես ձեզ լսում եմ» ֆիլմում ես ցանկացել եմ ստեղծել մի փղի կերպար, որը մի փոքր նման կլինի Անդրեյ Սախարովին։ Հզոր մարդու, և միաժամանակ անպաշտպան։ Ես նույնիսկ նրա բնավորությունն եմ վերցրել, Սախարովին նկարել են, երբ, որ նա ժամանեց Եկատերինբուրգ, նայել եմ, թե ինչպես է նա քայլում, ինչպես է շարժվում, ամեն ինչը ցանկացել եմ վերականգնել
- Ալեքսեյ Կարաև

Սյուժե խմբագրել

Ֆիլմը բարի փղի մասին է, ով շնորհակալ է իր մեծ ականջներին, որ լսեց մի փշրանքի վրա ապրող շատ փոքրիկ մարդկանց և նրանց պաշտպանեց ամեն տեսակի աղետներից։

Փիղը պատկերացրեց, որ այնտեղի մարդիկ էլ ունեն մարդկային ամեն ինչ։ Փղի անունը Հորտոն է, այդպիսի անունը հանդիպում է շատ հազվադեպ։ Դոկտոր Սյուզիի պատմվածքի մեջ ամեն ինչը տեղի է ունենում Խորհրդային Միության ուտոպիստական Նուլ ջունգլիում։ Հետևաբար, ամեն ինչը նկարահանված է խորհրդային արտադրության տեխնիկաներով։

Ստեղծողներ խմբագրել

ռեժիսոր Ալեքսեյ Կարաև
սցենարիստ Ալեքսեյ Կարաև
Արտադրության դիզայներ Վալենտին Օլիշվանգ
Դիզայներներ Դմիտրիի Գելլեր, Էմիլիա Պասումանսկայա,
Տատյանա Դանիլենկո
Մուլտիպլիկատորներ Ալեկսանդր Եվլադով, Ալեքսեի Կարաեվ,
Այնուտդինով, Սերգեյ Սագիտովիչ,
Նատալյա Բելիկովա
Օպերատոր Նիկոլայ Գրիբկով
Պրոդյուսերներ Ալեկսանդր Տատարսկիյ, Վալենտինա Խիժնյակով
Կոմպոզիտոր Վյաչեսլավ Բելով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Наши мультфильмы». — Издательская программа «Интерроса», 2006. — С. «Алексей Караев». — 352 с. — ISBN 5-91105-007-2