Եռաչափ հեռուստատեսություն

Եռաչափ հեռուստատեսություն, հեռուստատեսություն, որը պարունակում է ծավալուն պատկեր և կարող է փոխանցել դիտորդին «խորության ազդեցություն»։ Ժամանակակից հեռուստացույցների մեծ մասը օգտագործում է ստերեոակնոցի համակարգ, որը ցուցադրվում է ակտիվ ոսպնյակի կափարիչներով, բևեռացնող ակնոցով կամ զուգահեռ արգելքների համակարգով։

Եռաչափ հեռուստատեսության օրինակ

Եռաչափ հեռուստատեսություն խմբագրել

 
«DVB-3D-TV» ստանդարտ ապրանքանիշը եռաչափ հեռուստատեսության համար

ԽՍՀՄ-ում ծավալային հեռուստատեսության առաջին փորձարարական հեռարձակումն անագլիֆ մեթոդով անցկացվեց 1975 թվականի մարտի 25-ին Լենինգրադի հեռուստակենտրոնի երկրորդ ծրագրի շրջանակներում[1]։ 2010 թվականից «DVB Project» կոնսուրցիումը մշակել է DVB 3D հեռուստատեսության 3D հեռարձակման նոր չափանիշ։

Ներկայումս վաճառվում են հեռուստացույցներ, որոնք թույլ են տալիս տեսնել խորը ծավալային պատկեր առանց ստերեոսկոպիկ կամ այլ ակնոցի օգտագործման։ Այժմ այդ հեռուստացույցները հիմնականում կիրառվում են գովազդի համար, հետագայում կստանան ավելի լայն կիրառություն։

2009 թվականի օգոստոսի դրությամբ «BS11 3D» ճապոնական հեռուստաալիքը (պատկանում է «Nippon BS»-ին) հեռարձակում էր հաղորդումներ, որոնք եռաչափ պատկեր էին աջակցում (2008 թվականից սկսած)[2]։ 2009 թվականի վերջին ԱՄՆ-ում, իսկ 2010 թվականին՝ Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում թողարկվեց 3D հաղորդման արբանյակ[3]։

2010 թվականի մայիսի 17-ին «OCEAN-TV» հեռուստաընկերությունը թողարկեց 3D հեռուստատեսային թողարկում, իսկ 2010 թվականի հունիսի 8-ից՝ Համաշխարհային Օվկիանոսի միջազգային օրը, գործարկեց 3D ձևաչափով երաժշտական հոլովակների ստորջրյա նկարահանման աշխատանքներով կանոնավոր ցուցադրություն։ Լեհաստանի «N» թվային հարթակում առաջին եռաչափ «nShow 3D» ժամանցային ալիքը հայտնվեց 2010 թվականի դեկտեմբերից։

Ռուսաստանում 3D հեռուստացույցների կոնվեյերային արտադրությունը սկսվել է 2010 թվականի ապրիլին «Samsung Electronics»-ի «Վորսինո տեխնոպարկում» (Կալուգայի մարզ

Եռաչափ էկրանների տեսակներ խմբագրել

  • Ստերեոսկոպիկ 3D էկրանները յուրաքանչյուր աչքի համար ձևավորում են առանձին պատկերներ։ Այս սկզբունքը օգտագործվում է դեռևս 19-րդ դարից հայտնի ստրեոսկոպով։
  • Ավտոստերեոսկոպիկ 3D էկրանները ցուցադրում են եռաչափ պատկեր առանց աչքերի կամ գլխի համար նախատեսված լրացուցիչ աքսեսուարների (օրինակ՝ ստերեո ակնոցի կամ վիրտուալ իրականության սաղավարտների)։
  • Ծավալային էկրաններն օգտագործում են տարբեր ֆիզիկական մեխանիզմներ որոշակի կերպարի սահմաններում փայլող կետերի ցուցադրության համար։ Նմանատիպ էկրաններում փիքսելների փոխարեն օգտագործվում են վոկսելներ։ Ծավալային էկրանները կառուցվում են տարբեր սկզբունքներով։ Օրինակ՝ դրանք կարող են բաղկացած լինել մի շարք հարթություններից, որոնք ձևավորում են մեկը մյուսի վրա գտնվող պատկերներ, կամ հարթ վահանակներ, որոնք տարածության մեջ պտտվելու արդյունքում ստեղծում են ծավալայնության տպավորություն։

Ռեկորդ խմբագրել

 
3D համակարգերի ակտիվ կափարիչի ֆունկցիոնալ սկզբունքը
 
Բևեռացված 3D համակարգերի ֆունկցիոնալ սկզբունքը

7,11 մետր անկյունագծով էկրան ունեցող ամենամեծ եռաչափ հեռուստացույցը մշակվել է ուկրանիական «EKTA» ընկերության կողմից և օգտագործվել է 2011 թվականի մայիսի 28-ին ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպումը ցուցադրելու համար (Շվեդիա)[4]։ Ցուցադրությունը հեռարձակել է «Viasat-Շվեդիա» ընկերությունը[5]։ Համաշխարհային ռեկորդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում[6]։

 
3D հեռուստատեսային սխեմայի դիագրամ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Техника кино и телевидения, 1975, էջ 41
  2. «Поступил в продажу первый в мире стереоскопический 3D-телевизор». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  3. http://hi-tech.mail.ru/news/item/4123/ Արխիվացված 2010-02-06 Wayback Machine К нам приходит 3D-телевидение
  4. «Житомирская область». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  5. http://www.viasat.se/content/press-och-nyhetsrum#/ Արխիվացված 2011-08-01 Wayback Machine Пресс-релиз компании Viasat-Швеция
  6. Guinness World Record

Գրականություն խմբագրել

  • Г. В. Мамчев Особенности построения стереотелевизионных передающих камер(ռուս.) // «Техника кино и телевидения» : журнал. — 1980. — № 11. — С. 46—49. — ISSN 0040-2249.
  • Первая опытная стереоскопическая телепередача(ռուս.) // «Техника кино и телевидения» : журнал. — 1975. — № 7. — С. 41. — ISSN 0040-2249.