Եննի Սիլվեր
Եննի Մարիա Սիլվեր (շվեդ.՝ Jenny Maria Silver, հունվարի 22, 1974, Էնգելհոլմ), շվեդ երգչուհի։
' | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 22, 1974 (50 տարեկան) Էնգելհոլմ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | dansband music? և փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Անդամակցություն | Candela?, Swedish House Wives? և Holden? |
Կայք | jennysilver.com |
![]() |
Կարիերա
խմբագրելԵննին եղել է մենակատարուհի «Candela» խմբում 1991-1997 թվականներին[1]։ Խումբը հայտնի է դարձել Շվեդիայում 1994 թվականից և թողարկել է մի քանի երգ, որոնք հայտնվել են չարթի գլխավոր հորիզոնականներում[1]։ Բացի այդ Եննին երգել է «Holden» ռոք-խմբում։ Նա նաև խաղացել է դերեր մյուզիքլներում։ 2004 թվականին նա ձայնագրել է քավր Sex Pistols խմբի «God Save the Quenn» երգը՝ «Rendezvous» ժողովածուի համար։ 2010 թվականին Եննին մասնակցել է շվեդական ազգային Եվրատեսիլի մասնակիցների ընտրությանը՝ Երաժշտական փառատոն 2010-ում։ Նա հայտնվել է առաջին կիսաեզրափակչում «A place to stay» երգով, սակայն չի կարողացել անցնել հաջորդ փուլ[2]։ 2011 թվականին Եննին կրկին դարձել է Երաժշտափառատոնի մասնակից։ Նա հանդես է եկել առաջին կիսաեզրափակչում «Something in your eyes»[3] երգով և անցել է երկրորդ փուլ[4]։ Երկրորդ հնարավորությամբ նա պարտվել է Love Generation խմբի առաջին մենամարտում և այդպես ավարտել է մրցույթում մասնակցությունը[5]։
Սկավառակագրություն
խմբագրել- Mitt julkort — 1994
- Lycklig — 1997
- Duetterna — 2001
- Tro hopp och kärlek — 2002
- Holden — 2003
- Remote Control — 2007
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Candela: Historik». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Melodifestivalen: Salem Al Fakir and Ola qualify for final». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Sweden: Melodifestivalen acts in semis 1 and 2 revealed». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Sweden: Two acts qualified for the final». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Sweden: 2nd Chance Round». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եննի Սիլվեր» հոդվածին։ |