Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ենիջե (այլ կիրառումներ)

Ենիջե, գյուղ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Քոչհիսարի գավառակում[1]։ Գտնվում էր լեռան ստորոտում։

Գյուղ
Ենիջե
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառակՔոչհիսարի գավառակ
Այլ անվանումներԵնիճե, Ենիջա, Ըստանոզ, Իսկանոզ, Իստանոզ, Սթանոզ, Ստանոզ, Ստանոս
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Գյուղում պահպանվել էին XVII դարի հայերեն ձեռագրեր։ Տների մեծ մասը կղմինդրածածկ էին։ Գյուղն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

Եղել է հայաբնակ գյուղ։ 1873 թվականին ուներ մոտ 500 հայ և 128 թուրք բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, արհեստներն ու մասամբ անասնապահությունն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Ենիջեն ուներ 1320 թվականին կառուցված Ս. Հակոբ (կամ Ս. Թորոս) անունով եկեղեցի և Ս. Խաչ անունով վանք։

Կրթություն խմբագրել

Գյուղն ուներ դպրոց, որտեղ սովորում էին 60 աշակերտներ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սեբաստիայի նահանգի Սեբաստիայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 201

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 394