Ենթածածկութային մշակաբույսեր

Ենթածածկութային մշակաբույսեր, նույն հողատարածքում որևէ մշակաբույսի ցանքն այլ մշակաբույսի հետ։

Նկարագրություն խմբագրել

Ծածկույթում ցանում են բազմամյա և միամյա բույսեր։ Բազմամյաներից օգտագործում են բակլազգի, դդմազգի խոտաբույսեր (օրինակ՝ կարմիր երեքնուկ, առվույտ, կորնգան, սիզախոտ, խրբուկ և այլն), միամյաներից և երկամյաներից՝ իշառվույտ, սուդանի խոտ, ոլոռնախոտ, աշնանացան գոնգեղ, գազար և այլն։ Ենթածածկութային մշակաբույսեր կիրառում են ամենուր, բացառությամբ անջրդի երկրագործական տափաստաններում շրջանների։ Աշնանացան հացազգի մշակաբույսերի ծածկույթում ենթածածկութային մշակաբույսեր ցանում են վաղ գարնանը շարքի երկայնքով՝ սկավառակային ցանիչներով (առվույտը և կորնգանը հարավային շրջանների ոռոգվող դաշտում՝ աշնանը, ցրտահարություններից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ)։ Գարնանացան հացազգի մշակաբույսերի ծածկույթում ենթածածկութային մշակաբույսեր սովորաբար ցանում են հիմնական մշակաբույսի հետ միաժամանակ կամ առանձնացված եղանակով։ Առանձնացված եղանակի ժամանակ ենթածածկութային մշակաբույսեր ցանում են ծածկութային մշակաբույսից հետո, շարքերում՝ լայնքով կամ երկարությամբ։ Բերքահավաքից հետո ենթածածկութային մշակաբույսերի դաշտը պարարտացնում են, իսկ ջրովի շրջաններում՝ ոռոգում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։