Եղջերափող, փողային մունդուշտուկավոր հնագույն նվագարան։ Պատրաստվել է կենդանու սնամեջ եղջյուրից, հետագայում՝ փայտից, փայտի կեղևից, ոսկորից կամ մետաղից։ 16-րդ դարում ավելացվել են հնչյունի բարձրությունը փոփոխող անցքեր, ավելի ուշ՝ փականներ։ Օգտագործվել և օգտագործվում է հիմնականում որպես հովվական, որսորդական, փոստային և ռազմական ազդանշանային գործիք։ Եղջերափողը կոնաձև փողակով բազմաթիվ փողային երաժշտական գործիքների նախատիպն է։

Եղջերափող
Տեսակերաժշտական գործիքների դաս
Որակավորումփողային երաժշտական գործիքներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 509