Եղիշե Գաֆթանյան

հայ բանասեր, թարգմանիչ, պատմաբան

Եղիշե Գաֆթանյան (1828, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1913), հայ բանասեր, պատմաբան։

Եղիշե Գաֆթանյան
Ծնվել է1828
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1913
Մասնագիտությունպատմաբան, թարգմանիչ և բանասեր

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում։ Սովորել է նախ ծննդավայրում, ապա՝ Վիեննայի Մխիթարյանների վանքում։ 1860 թվականին Վիեննայում տպագրել է «Պատմություն հին և նոր կտակարանաց» գիրքը, որի Գ տպագրությունը կատարվել է 1883 թվականին։ Այնուհետև լույս է տեսել նրա «Բովանդակություն գիտությանց և արվեստից, որ է բնական, բարոյական, պատմական, ուսումնական ու արվեստական գիտելյաց համառոտ նկարագիրը» գիրքը։ Կազմել է ֆրանսերեն ընթերցանության մի դասագիրք «Սկզբնական ընթերցվածք, գաղիերեն և հայերեն բառարան մեկնությամբ» վերնագրով։ Աշխատակցել է մամուլին, կատարել թարգմանություններ[1]։

Աղբյուրներ

խմբագրել
  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 238.