Կարեն Եղիյան
(Վերահղված է Եղիյան Կարենից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Արամի Եղիյան (օգոստոսի 17, 1934, Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1984)։
Կարեն Արամի Եղիյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 17, 1934 (90 տարեկան) |
Ծննդավայր | Գանձակ, Ադրբեջան |
Ազգություն | հայ |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Աշխատանք | Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ |
Կենսագրություն
խմբագրել1957 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկական ինստիտուտը։ 1978-1990 թվականներին եղել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տեխնոլոգ, կոմպլեքսային բաժանմունքի պետ։
Աշխատանքները վերաբերում են ինտեգրալային միկրոէլեկտրոնային, ռադիոէլեկտրոնային սարքավորումների տեխնոլոգիական ֆիզիկական, էլեկտրոնային և այլ բաղադրիչների փոխհարաբերությունների, միկրոէլեկտրոնային նոր սարքավորումների տեխնոլոգիական շարժընթացների մշակման հարցերին[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.