Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Եղիա Ներսիսյան (ծնվ.՝ 1978, Հալեպ, Սիրիա), հայ բնապահպան ակտիվիստ, լուսանկարիչ, հասարակական գործիչ, «Նախախորհրդարան» շարժման անդամ, Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդ անդամ։

Եղիա Ներսեսյան
Ծնվել է1978
ԾննդավայրՀալեպ, Սիրիա

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1978 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքում, որտեղ և ավարտել է «Մխիթարյան միաբանության» դպրոցը՝ հետագայում ուսումնասիրելով նաև լուսանկարչություն[1]։

2001 թվականին մեկնել է Հայաստան բնակություն հաստատելու։ Աշխատել է որպես լեռնային ուղեկցորդ և աշխատանքային հարուստ փորձ ձեռք բերելուց հետո՝ դարձել անկախ լուսանկարիչ[1]։

Մասնագիտության բերումով խորությամբ ճանաչել է Հայաստանի բնությունը, որը հետագայում առիթ է հանդիսացել՝ միանալու բնության պաշտպանության պայքարին։ Վերջին տարիներին մասնակցում է Հայաստանում ծավալվող բնապահպանական և քաղաքացիական շարժումներին[1]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել