«Եղբայր» (վրաց.՝ ძმა), 1982 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ-դրամա, որը ստեղծվել է «Վրաստան-ֆիլմ» կինոստուդիայում։ Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Թեյմուրազ Բաբլուանին իր իսկ սցենարով[1]։ Այս ֆիլմի համար Թեյմուրազ Բաբլուանին արժանացել է մրցանակի Տալլինի համամիութենական կինոփառատոնում։

Եղբայր
Երկիր ԽՍՀՄ
Ժանրպատմական ֆիլմ
Թվական1982
Լեզուռուսերեն
ՌեժիսորԹեյմուրազ Բաբլուանի
Սցենարի հեղինակԹեյմուրազ Բաբլուանի
ԵրաժշտությունJakob Bobokhidze?

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողություններ տեղի են ունենում 20-րդ դարի սկզբին։ 1905 թվականի հեղափոխությունը պարտություն է կրել։ Ֆիլմի գլխավոր հերոս Գիոն եղել է ընդհատակային և նույնպես մասնակցել է հեղափոխությանը։ Ցարական իշխանությունը դրա համար նրան դատապարտել է 25 տարվա ազատազրկման։

Ութ տարվա բանտարկությունից հետո Գիոն կարողանում է փախչել տաժանավայրից։ Այն ժամանակ, երբ նա գտնվում էր բանտում, նրան մեծ դժբախտություն է պատահել․ զոհվել էին նրա կինն ու դուստրը։ Գիոն ամեն ինչում մեղադրում է ցարիզմին և որոշում է իր ողջ գիտակցական կյանքում վրեժխնդիր լինել ժանդարմներից։ Գիոյին միանում է նաև նրա եղբայրը, միասին նրանք գնում են լեռները։

Դերերում խմբագրել

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Թեյմուրազ Բաբլուանի
  • Ռեժիսոր՝ Թեյմուրազ Բաբլուանի
  • Ռեժիսորի օգնական՝ Ռոման Սևերյանովիչ Չիչուա
  • Օպերատոր՝ Վիկտոր Անդրիևսկի
  • Կոմպոզիտոր՝ Յակով Բոբոխիձե
  • Բեմադրող նկարիչ՝ Նուգզար Բայդարաշվիլի
  • Հնչյունային ռեժիսոր՝ Գարրի Կունցև

Տեխնիկական տվյալներ խմբագրել

Մրցանակներ խմբագրել

Ֆիլմը մրցանակ և դիպլոմ է ստացել Թեյմուրազ Բաբլուանիի ռեժիսորական դեբյուտի համար 1982 թվականին Տալլինում կայացած համամիութենական կինոփառատոնում (ՀԿՓ-82)։

Լրացուցիչ տեղեկություններ խմբագրել

  • Ֆիլմը նկարահանվել է 1981 թվականին, իսկ էկրան է բարձրացել 1982 թվականին։

Այլ անվանումներ խմբագրել

  • Անվանումը լատինատառ՝ Dzma
  • Ռուսերեն անվանում՝ Брат
  • Ռուսերեն անվանումը լատինատառ՝ Brat
  • Անգլերեն անվանում՝ Brother

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել