Եղբայրության ընկուզենիները

Եղբայրության ընկուզենիները, Ակսել Բակունցի՝ ժողովուրդների եղբայրությանը նվիրված պատմվածքներից է, որը հրատարակվել է 1935 թվականին։

Եղբայրության ընկուզենիներ
Ժանրպատմվածք
ՀեղինակԱկսել Բակունց
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուհայերեն
Առաջին
ներկայացման վայր
ԽՍՀՄ
Հայերեն հրատ.1935 թ.
ՎիքիդարանԵղբայրության ընկուզենիները

Ժողովուրդների եղբայրության գաղափարը Ակսել Բակունցի ստեղծագործություններում խմբագրել

Ակսել Բակունցի ստեղծագործություններում մեծ տեղ է գրավում ժողովրդի եղբայրության գաղափարը։ Նրա ստեղծագործություններում հայ հերոսների կողքին գործում են քուրդ, ռուս, հույն, գերմանացի և այլ ազգությունների պատկանող հերոսներ։ Հարևան ժողովուրդների կյանքին նվիրված Ակսել Բակունցը ունի բազմաթիվ ստեղծագործություններ, օրինակ՝ «Եղբայրության ընկուզենիները», «Սաբու», «Շյարք գափուսի», «Էն տարին», «Շաթրիզ», «Սարալու», «Ձորերի լույսը» և այլն։ Այս ստեղծագործություններում Ակսել Բակունցը կերտել է դրական հատկանիշներով օտարազգի հերոսներ։ Նրա նպատակն է եղել ցույց տալ հայ և օտարազգի մարդկանց իրական փոխհարաբերությունները[1]։

Սյուժե խմբագրել

1919 թվականին Շուղանց քարատակը կրկին դառնում է գյուղի հավաքատեղին։ Քարանձավը ուներ տարբեր անուններ՝ շտաբ, բազար և կլուբ։ Բանն այն է, որ Շուղանց քարատակին էին հավաքվում պատերազմական գործի ղեկավարները՝ Աթա ապերը, Քոլուն Բագին, Չետանց Վանեսն և Ջանջալ Մանդուն Կլինեն։ Այս մարդիկ էին, որ քարատակը դարձրել էին շտաբ։ Երբեմն շեղվելով բուն գործից, նրանք պատմում էին Դրնգանի ձորի, ջրաղացի ընկուզենիների մասին։ Շուղանց քարատակը նաև բազար էր։ Կռվի օրերին այդտեղ էին բերում ցորենի, կաշու, աղի, նավթի, շաքարի պաշարներ և միմյանց հետ փոխանակում։ Անխուսափելի էր նաև վեճը, երբեմն մի բահի կոթի համար զրնգում էր Շուղանց քարատակը։ Այն նաև կլուբ էր, այս կլուբ անվան հեղինակը Բալթա Թիվին էր։ Նա չէր խառնվում զինվորական ժողովներին  և Աթա ապոր շտաբի նիստերին։ Նա մտածում էր, որ «ռուսները շուտով պիտի սուփրա գցեն, և այն ժամանակ ամեն ազգ իր գդալից կուտի»։ Շուղանց քարատակի հարդանոցը երբեմն տաք անկյուն էր, որտեղ կարելի էր մոռանալ առօրյա հոգսերի մասին և որևէ լուր լսել պատերազմից։ Քարատակ եկողներից միայն Նիազանց Անդրին, որը գյուղի սրամիտն էր, նա կարող էր ընդհատել ռազմական նիստի թեժ խոսակցությունները։ Երբեմն նա գալիս էր քարատակ սազը ձեռքին, և բոլորը նրա նվագը լսում էին հաճույքով, լուռ։ Երեխաները հավաքվում էին նվագի ձայնին և զարմանում, թե ինչ կա նրա մատների վրա, որ  կարողանում է այդպես լացացնել իր նվագով։ Գուցե գյուղերում այսօր էլ սազ են նվագում, բայց ո՛չ սազն է Անդրու սազի նման, ո՛չ էլ նվագը։ Նրա նվագից հետո բոլորը հավաքվում էին, զրույցում, և այնպես էր թվում, ասես 1919 թվականի ձմեռը չէ, այլ ավելի վաղ ժամանակներ, երբ քարանձավների դարն է։ Եկավ 1920 թիվը, համատարած սով էր, հաց չկար, ձյուն էր գալիս և  գարնան ոչ մի նշան չկար։ Հիմա անգամ Աթա ապոր շտաբը չկար, ո՛չ էլ բազարն ու առնել ծախելու բան։  Պատմում են, որ Իսոն պիտի եզը մորթի, որ երեխաները սոված չմնան։ Բոլորին հոգի տվողը Աթա ապերն է, որը համոզված է, որ եթե իրենք սրով չեն կոտորվել, սովից էլ չեն կոտորվի։

1920 թվականի սկզբից վերադառնում են պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող  զինվորները։ Նրանք պիտի բարձրանային լեռները ու դիրք գրավեին։ Նրանք երբեմն մասնակցում էին գյուղի մեծերի զրույցին, իսկ Աթա ապերը հասկանում էր, որ նրանց հետ դժվար է գլուխ  դնել։ Նա դժվարությունից դուրս գալու միակ ելքը համարում էր միասնությունը՝ «իրար ձեռք բռնելով պիտի դուրս գանք էս դժվար տարին»։ Նա գյուղացիներին համոզում էր իրար օգնել, երբեմն էլ հանդիմանում էր նրանց։ Ժողովուրդը լսում էր նրան, և թեև ապրելը ծանր էր, բայց Աթա ապոր խոսքը հույս էր տալիս նրանց։ Մարտի վերջին արևը բացվեց, ձյունը հալվեց, և Եզնարածի առուն բացվեց։ Բայց նույն օրը գյուղում սովից մահացան երեք երեխա, ամբողջ գյուղը սգի մեջ մտավ։ Երբ մահվան թափորը գյուղից հեռացավ, Աթա ապերը սկսեց ողբ ասել, բայց ոչ այնպես ինչպես ողբում են կանայք։ Աթա ապերը խոր սկսեց, ինչպես հորովելի սկիզբը, ապա բարձրացավ, կեռման որով ոլոր-մոլոր բարձրացավ, և որքան բարձրացավ, այնքան հզորացրեց ձայնը, և արձագանքը հասավ Մեղրաքերծիից մինչև Զինգիլա քարերը։ Դա ողբ չէր, այլ ահարկու բողոք երկնքին։ Պատերազմ է և սով, ի՞նչ անի ժողովուրդը։ Գերեզմաններից իջել են զինվորները և գնացել հարուստ Մելքումովների մոտ, որոնք հորերում պահված ցորեն ունեին։ Ժողովուրդը հարձակվում է չորս հորերի վրա, բայց տեսնում է, որ ոչ մի ցորեն էլ չկա։

Ապրիլին գյուղից հետ կանչեցին զինվորներին։ Եվ լուրեր էին պտտվում, որ մուսավաթը Ղարաբաղում զորք է կուտակել, և գարնանը հարձակում է տեղի ունենալու։  Շուղանց քարատակում որքան էլ սով էր, և ուտելու ոչինչ չկար, այնուամենայնիվ սերմում էին աշնան ցելը։

Մի օր էլ Աթա ապորը հյուր է գալիս ոտքից գլուխ սպիտակ հագած մի մարդ։ Ներս մտնողը Շոթանանի թուրքերից էր, անունը Օրուջ, որի հետ Աթա ապերը ընկերություն էր արել։ Աթա ապերը Օրուջ քիրվային նվիրում է իր մաշված ձեռնոցները, և երեխաների համար տալիս է ընկույզներ։ Իր գյուղը վերադառնալիս  Օրուջ քիրվային բռնում և բանտարկում են։ Կոմիսարը հարցաքննում է Աթա ապորը՝ պարզելու համար, թե ինչո՞ւ է եկել թուրքը իր տուն։  Աթա ապերը զարմանում է, քանի որ բոլորը գիտեն իր ու Օրուջ քիրվայի ընկերության մասին։

Շատ ժամանակ անցավ, այնքան, որ ականատեսը կարող էր պատմել տեսածը։ Նա պատմում է, թե ինչպես  մի խումբ զինվորներ Սորանի ձորի իր այգու կողքին գնդակահարեցին մի թուրքի։ Մի տարի հետո Սորանի ձորում,  ճանապարհից դուրս ծլեցին  մի թուփ ընկուզենիներ։ Ձորով անցնող նախիրը տրորել էր այդ տունկերը, և միայն երկու ընկուզենիներն էին դիմացել անասունների ավերածությանը։ Եվ երբ խոսում են այդ դեպքի մասին, Սորանի ձորում աղմկում են եղբայրության ընկուզենիները[2]։

Պատմվածքի հերոսներ խմբագրել

  • Աթա ապեր
  • Չետանց Վանես
  • Քոլուն Բագի
  • Ջանջալ Մանդուն Կլինե
  • Բալթա Թիվի
  • Անդրի
  • Օրուջ քիրվա
  • Մելքումովների տղաներ
  • Կոմիսար[2]

Գաղափարական բովանդակություն խմբագրել

Ակսել Բակունցը հերոսները խտացնում են ժողովրդի բնավորության գծերը։ Հեղինակը կերտում է Աթա ապոր կերպարը, որով ցանկանում է ցույց տալ ժողովրդի դարավոր կենսափորձի և իմաստությունը կրող հային։ Բակունցի հերոսը քաջ գիտակցում է, որ հարևան ազգի հետ բարեկամությունը, եղբայրությունը միայն բարօրություն է ապահովելու երկու ազգի համար, իսկ պատերազմը՝ ավեր, կոտորած ու սով։ Այս ժողովրդական մեծ ճշմարտությունն է սերմանում Ակսել Բակունցը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Եղբայրության ընկուզենիները
  1. (PDF) https://arar.sci.am/Content/108881/file_0.pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. 2,0 2,1 Ակսել Բակունց. Երևան: «Սովետական գրող» հրատ. 1986 թ. էջեր 334-361:.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  3. Սերգեյ Աթաբեկյան (2000 թ.). Ակսել Բակունց, Խոսքի ու լռության պոեզիան. Երևան. էջեր 216:.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)