Եկատերինա Ավետիսյան

խմբավար, կոմպոզիտոր, մանկավարժ, պրոֆեսոր

Եկատերինա Արամի Ավետիսյան (ապրիլի 28, 1956(1956-04-28), Մոսկվա, ԽՍՀՄ), խմբավար, կոմպոզիտոր, մանկավարժ, պրոֆեսոր։

Եկատերինա Ավետիսյան
Ծնվել էապրիլի 28, 1956(1956-04-28) (67 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն
Մասնագիտությունխմբավար, կոմպոզիտոր, մանկավարժ և պրոֆեսոր
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Եկատերինան ծնվել է 1956 թվականին Մոսկվայում։

Ավարտել է Մոսկվայի Միխայիլ Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական ուսումնարանը, այնուհետև՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարության բաժինը (Հովհաննես Չեքիջյանի դասարան)։

1999 թվականից հանդիսանում է Համառուսական երաժշտական ընկերության պատվավոր, երգչախմբի մրցույթների միջազգային հանձնախմբի անդամ։ Մոսկվայում յուրացրել է ուղղափառ եկեղեցու երգացանկը և եկեղեցու օրենսգիրքը (ղեկավար՝ քահանա Ա. Ստանկո)։ Երկար տարիներ երգել է Մոսկվայի տաճարներում, ղեկավարել երգչախմբեր։

2001 թվականիից՝ Սբ Միխայիլի տաճարի եկեղեցու երգչախմբի ղեկավար։

1991 թվականին ամուսնու՝ երաժիշտ, Սբ Աստվածամոր տաճարի վանահայր Սիմեոնի հետ Մոսկվայի Գնեսինների անվան մանկավարժական երաժշտական դպրոցում ստեղծել է «Մոսկովյան զանգակներ» երգչախումբը (տեղի և միջազգային փառատոներում արժանացել է բարձր պարգևների)[1]։ Նա նաև հանդիսանում է «Բարի լուր» անսամբլի[2], «Մոսկովյան զանգեր» երիտասարդական երգչախմբի գեղարվեստական ղեկավար։

Եկատերինան գրել է մի շարք ստեղծագործություններ, կատարել մշակումներ երգչախմբի համար։ Հեղինակել է խմբերգական ստեղծագործությունների 3 ժողովածու, թողարկել է 3 ձայնասկավառակ։ Երկացանկում ներառված է 400-ից ավելի աշխատանք։

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի II-ի պատվոգիր (2004)
  • «Գարմոնիա Միրա» շքանշան (2006)
  • Եկատերինա Մեծի II աստիճանի շքանշան (2007)
  • Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության պատվավոր դիպլոմ (2011)
  • Պետական մրցանակ՝ «Ծնողական փառքի շքանշան» (2012)
  • «Կրթության մեծավոր» մեդալ՝ ի հիշատակ Մ. Վ. Լոմոնոսովի 300-ամյակի - Համառուսաստանյան հասարակական կազմակերպության՝ Ռուսաստանի «Գիտելիք» ընկերության պատվավոր մրցանակ (2012)
  • Մոսկվայի կառավարության մրցանակ «Մշակույթի զարգացման գործում ներդրման համար» (2014)
  • Մոսկվայի հարավ-արևելյան վարչական շրջանի պրեֆեկտուրայի մեդալ «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակի տոնակատարության նախապատրաստման գործում ներդրած ավանդի համար» (2014)
  • Մոսկվայի երաժշտական ընկերության վաստակավոր գործչի կոչում (2016)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Аветисян Екатерина Арамовна». pravpenie.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 23-ին.
  2. «Ансамбль "Благая Весть" - Екатерина». blagaya-vest.ru. Վերցված է 2023 թ․ հունվարի 23-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։