Ելտկուզյաններ, ֆեոդալական դինաստիա Ատրպատականում և Հյուսիսային Իրանում (1136—1225 թվականներ)։ Հիմնադիրն էր ծագումով ստրուկ Շամսադդին Ելտկուզը (Իլդեգիզ, իշխել է 1136—1174 թվականներին), որին ղփչաղների գերությունից ազատել էր Իրաքի սելջուկյան սուլթան Մասուդը։

Գործունեություն

խմբագրել

1136 թվականին Շամսադդին Ելտկուզը սելջուկներից գրավել է Ատրպատականի և Իրանի մի մասը։ Ելտկուզյանները պատերազմել են Շիրվանի, Վրաստանի։ 1170 թվականին նվաճել են Սյունիքի թագավորությունը, ապա հասել Դվին։ Ելտկուզի որդու՝ Մուհամմադ Փահլավանի, օրոք Ելտկուզյանների մայրաքաղաքը Համադանն էր՝ 12-րդ դարի վերջին։ Զաքարյանների գլխավորությամբ սկսված հայկական հողերի միավորման ընթացքում Ելտկուզյանները վտարվել են Արաքսից հյուսիս գտնվող շրջաններից։ 1207—1208 թվականներին Ելտկուզյանները հարձակվել են Անիի վրա։ Զաքարե և Իվանե իշխանները, որպես հատուցում, արշավել են Արդաբիլ։ Հայ-վրացական միացյալ զորքերի հակահարվածներից, ապա մոնղոլների արշավանքներից (1220—1222 թվականներ) թուլացած Ելտկուզյաններին վերջնականապես կործանեց Խորեզմշահ Ջալալեդդինը՝ 1225 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 494