Ելիզավետա Մարտիրոսյան
ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ելիզավետա Գեորգիի Մարտիրոսյան (նոյեմբերի 5, 1986, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի։
Ելիզավետա Մարտիրոսյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5, 1986 (37 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Ռուսական պետական հումանիտար համալսարան և Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Գեորգի Խաչատուրի Մարտիրոսյան, մայր՝ Տատյանա Վասիլևա |
Կենսագրություն
խմբագրելԵլիզավետա Մարտիրոսյանը ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 5-ին Մոսկվայում՝ դերասաններ Տատյանա Վասիլևայի և Գեորգի Մարտիրոսյանի ընտանիքում[1]։ Ծնողներն ամուսնալուծվել են, երբ Ելիզավետան դեռ փոքր է եղել[2]։
2007 թվականին ավարտել է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի լրագրության ֆակուլտետը, այնուհետև ընդունվել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտի դիզայնի բաժին[1]։
Դերասանուհու առաջին աշխատանքը 2008 թվականին նկարահանված «Չներվածները» ֆիլմն էր։ Ֆիլմում նկարահանվել է նաև Ելիզավետայի մայրը։ Նրանք մարմնավորել են նույն կերպարին՝ տարբեր տարիքում։ Կինոքննադատները միանշանակ չեն ընդունել ֆիլմը[2]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
2009 | Տայգայի տիրուհին | Վիկա |
2008 | Կապույտ գիշերներ | Իրինա |
2008 | Չներվածները | Ալիսան երիտասարդ տարիքում |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Мартиросян Елизавета Георгиевна». www.kino-teatr.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
- ↑ 2,0 2,1 «Елизавета Георгиевна Мартиросян: личная жизнь, фото». DIWIS (ռուսերեն). 2017 թ․ հունիսի 30. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Տատյանա Վասիլևայի դուստրը բաժանվել է ամուսնուց». EG.RU (ռուսերեն).