Ելիզավետա Դանիացի (դքսուհի Բրաունշվայգ-Վոլֆենբյութելացի)

Ելիզավետա Դանիացի (դան․՝ Elisabeth af Oldenburg, սեպտեմբերի 4, 1573, Koldinghus, Կոլինգ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա - հուլիսի 19, 1626(1626-07-19)[1], Բրաունշվայգ, Սրբազան Հռոմեական կայսրություն), Դանիայի թագավոր Ֆրեդերիկ II-ի դուստրը Օլդենբուրգների տոհմից, ամուսնության ժամանակ եղել է Բրաունշվայգ-Վոլֆենբյութելի դքսուհին։ 1616—1622 թվականներին եղել է Բրաունշվայգ–Լյունեբուրգ դքսության ռեգենտը։

Ելիզավետա Դանիացի
Elizabeth of Denmark, Duchess of Brunswick-Wolfenbüttel.jpg
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Ծննդյան օր սեպտեմբերի 4, 1573
Ծննդավայր Koldinghus, Կոլինգ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա
Վախճանի օր հուլիսի 19, 1626(1626-07-19)[1] (52 տարեկան)
Վախճանի վայր Բրաունշվայգ, Սրբազան Հռոմեական կայսրություն
Գերեզման Marienkirche
Թաղված Marienkirche
Դինաստիա Օլդենբուրգներ
Քաղաքացիություն Flag of Denmark.svg Դանիա-Նորվեգական ունիա, Flag of Denmark.svg Դանիա և Գերմանիա
Հայր Frederick II of Denmark?
Մայր Sophie of Mecklenburg-Güstrow?
Ամուսին Henry Julius, Duke of Brunswick-Lüneburg?
Զավակներ Frederick Ulrich, Duke of Brunswick-Lüneburg?, Elisabeth of Brunswick-Wolfenbüttel, Duchess of Saxe-Altenburg?, Hedwig of Brunswick-Wolfenbüttel?, Christian the Younger of Brunswick?, Sophia Hedwig of Brunswick-Lüneburg?, Anna Augusta of Brunswick-Wolfenbüttel?[2], Dorothea von Braunschweig-Wolfenbüttel?, Rudolf van Brunswijk-Wolfenbüttel?, Hendrik Karel van Brunswijk-Wolfenbüttel? և Braunschweig-Wolfenbüttel, Herzog, 1597-1606 Heinrich Julius?[2]

ԿենսագրությունԽմբագրել

Ելիզավետա Դանիացին ծնվել է 1573 թվականի օգոստոսի 25-ին։ Ֆրեդերիկ II-ի և Սոֆիա Մեկլենբուրգ Գյուսթրովացու ավագ դուստրն է։ Որոշ ժամանակն, նա որպես Հակոբ VI Շոտլանդացու կնոջ թեկնածու էր դիտարկվում, բայց հայրը նրան նշանադրեց Հենրիխ Յուլի Բրաունշվայգ-Վոլֆենբյութելացու հետ, խոստանալով դեսպաններին Շոտլանդիայից ժամանած իրենց թագավորին ամուսնացնել իր մյուս աղջկա Աննա Դանիացու հետ։

Երբ նրա ապագա ամուսինը 1590 թվականին ժամանեց ամուսնադրության, նա իրեն ներկայացրեց որպես ոսկերիչ, և նրան զարդերը մատուցելիս, հայտարարեց, որ նրանց վարձատրության համար նա ցանկանում է նրա բարեհաճությունը։ Այդպիսի առաջարկության համար, նա բանտ նետվեց, մինչև չկարողացավ ապացուցել իր ինքնությունը և բացատրեց, որ դա կատակ էր։ Լինելով դքսուհի, Ելիզավետա Դանիացին ակտիվ նամակագրություն էր իրականացնում իր եղբոր՝ դանիական միապետի հետ։ 1613 թվականին ամուսնու մահից հետո և մինչև 1616 թվականը նա ռեգենտն էր անչափահաս որդու, իսկ այնուհետև վեց տարի անց նա շարունակում էր կառավարել դքսությունը այդ կարգավիճակում։ 1616 թվականին նրան այցելեց եղբայր Քրիստիան V-րդը։ Երեսնամյա պատերազմի (1618-1648 թթ.) ժամանակ Բրաունշվայգ ամրոցը քանդվեց և մինչև 1654 թվականն այդ վիճակում էր գտնվում։

Ելիզավետա Դանիացին մահացավ 1626 թվականի հուլիսի 19-ին Բրաունշվայգում և թաղվեց Վոլֆենբյուտելի Սուրբ Մարիա եկեղեցում։

ԸնտանիքԽմբագրել

Ելիզավետա Դանիացու և Հենրիխ Յուլի Բրաունշվայգ-Վոլֆենբյութելացու ընտանիքում ծնվել է հինգ տղա և հինգ աղջիկ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bricka C. F. Dansk biografisk Lexikon (դան.) / C. F. Bricka
  2. 2,0 2,1 Lundy D. R. The Peerage