Ելիզավետա Պետրովնա Բոգուցկայա ( ուկրաիներեն՝ Єлізавета Петрівна Богуцька, ապրիլի 14, 1964(1964-04-14), Սիմֆերոպոլ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի հասարակական ակտիվիստ և բլոգեր[1][2]։ Ուկրաինայի 9-րդ գումարման ժողովրդական պատգամավոր[3]։

Ելիզավետա Բոգուցկայա
ուկրաիներեն՝ Єлізавета Петрівна Богуцька
Դիմանկար
Ծնվել էապրիլի 14, 1964(1964-04-14) (60 տարեկան)
ԾննդավայրՍիմֆերոպոլ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունCrimea State Medical University named after S. I. Georgievsky?
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՈւկրաինայի ժողովրդական պատգամավոր
ԿուսակցությունԺողովրդի ծառա
ԱնդամությունՈւկրաինայի IX գումարման Գերագույն ռադա
 Yelyzaveta Bohutska Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Հայրը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է եղել, իսկ պատերազմից հետո ծառայել է Լեհաստանում։ Պատերազմի ժամանակ մայրը գտնվել է Սիմֆերոպոլում[4]։

Բոգուտսկայան ավարտել է Ղրիմի բժշկական ինստիտուտը (ստացել է հոգեբույժի դիպլոմ): Սովորել է Ղրիմի բժշկական ինստիտուտի կլինիկական օրդինատուրան՝ մասնագիտանալով հոգեբուժության մեջ[2]։

Բոգուցկայան աշխատել է Սիմֆերոպոլի շրջանային հիվանդանոցում որպես հոգեբույժ[2]։

1997 թվականից զբաղվում է դիզայնով։ 2002 թվականից Ուկրաինայի դիզայներների միության անդամ  է[5]։ 2008 թվականին մասնակցել է Ղրիմի տեղական հեռուստաալիքներից մեկով հեռարձակվող լավագույն արվարձանային կալվածքի մրցույթին, որում հաղթել է նրա տունը[6]։

Մինչև Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմի բռնակցումը՝ նա զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ[2]։

2015 թվականի հունիսին նա հիմնել է «Իրավունքի ուժի համաուկրաինական շարժում» ՀԿ-ն[7]։

2014 թվականին ակտիվորեն բողոքի ակցիաներ է իրականացրել Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմի բռնակցման դեմ։ 2014 թվականի սեպտեմբերին նրան ձերբակալել են Ղրիմում ՌԴ ՆԳՆ աշխատակիցները, իսկ Սիմֆերոպոլում նրա տանը խուզարկություն է իրականացվել։ Նրա ամուսինը լրագրողներին հայտնել է, որ ոստիկանությունը տանը թմրանյութեր, զենք ու իսլամական գրականություն է փնտրել։ Նրան մեղադրել են նաև Ղրիմի թաթարների առաջնորդներից Մուստաֆա Ջեմիլևի հետ՝ 2014 թվականի մայիսի 3-ին Արմյանսկում հանդիպելու համար։ Նույն օրը բացատրություն տալուց հետո՝ նա ազատ է արձակվել[8] և շուտով Ղրիմից մեկնել է Կիև։

2017 թվականին լրագրող Ձինձեի կողմից մեղադրել են Կիևի մերձակայքում շքեղ անշարժ գույք ունենալու ժամանակ քաղաքական փախստականի կարգավիճակը շահագործելու մեջ։ Ի պատասխան՝ Բոգուտսկայան սպառնացել է դատի տալ նրան անձնական տվյալների բացահայտման համար և հայտարարել, որ երբեք չի թաքցրել իր վիճակը։ Նա նաև հարցազրույցում նշել է, որ 2017 թվականի ձմռան դրությամբ Ղրիմում ունեցել է չվաճառված անշարժ գույք[6]։

2018 թվականի հոկտեմբերի 8-ին Ելիզավետա Բոգուտսկայան դարձել է վթարի մասնակից, որի ժամանակ հետիոտն իր մեքենայի անիվների տակ ծանր վիրավորել է։ Նույն օրը գիշերը նա հիվանդանոցում մահացել է։ Ինքը՝ Բոգուտսկայան հայտնել է, որ մահացած տղամարդը արգելող լուսացույցի ժամանակ վազել է մայրուղի։ Նրա կարծիքով՝ նա հարբած է եղել[9]։

Քաղաքական գործունեություն

խմբագրել

Եղել է Միխեիլ Սաակաշվիլիի «Նոր ուժերի շարժման» ներկայացուցիչ[10][11][12]։

Ժողովրդի ծառա կուսակցությունից ժողովրդական պատգամավորի թեկնածու է եղել 2019 թվականի խորհրդարանական ընտրություններում՝ ցուցակի 95-րդ համարը[13]։ Ընտրությունների ժամանակ՝ ժամանակավոր գործազուրկ է եղել և անկուսակցական։ Ապրում է Կիևի մարզի Վիշգորոդ քաղաքում[14]։

Գերագույն Ռադայի հումանիտար և տեղեկատվական քաղաքականության կոմիտեի անդամ է[15]։

2020 թվականի դեկտեմբերի 7-ին այն ներառվել է ուկրաինացի այն անձանց ցուցակում, որոնց նկատմամբ Ռուսաստանի կառավարությունը պատժամիջոցներ է կիրառել[16]։

2023 թվականին նա ափսոսանք է հայտնել, որ «Ռազմական դրության ընդունմամբ (Ուկրաինայու) ռազմական գրաքննություն չի մտցվել»[17]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Список депутатів від партії «Cлуга Народу»». Слуга народа (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2019-08-08-ին. Վերցված է 2020-01-16-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Богуцкая Елизавета Петровна». Слово и Дело[uk]. Արխիվացված օրիգինալից 2020-01-16-ին. Վերցված է 16 января 2020-ին.
  3. «Кто проходит в Раду от "Слуги народа": список». Зеркало недели. 2019-07-21. Արխիվացված օրիգինալից 2019-07-23-ին. Վերցված է 2020-01-16-ին.
  4. Лиза Богуцкая: родители, День Победы и «Отче Наш»
  5. Богуцкая Лиза Archive copy Wayback Machine-ի միջոցով: // Крымский архитектурный портал
  6. 6,0 6,1 Татьяна Гайжевская (2017-12-20). «Больше $100 тысяч! Скандал с богатствами известного блогера получил неожиданное продолжение». www.obozrevatel.com. Արխիվացված օրիգինալից 2020-08-10-ին. Վերցված է 2020-01-19-ին.
  7. «Богуцька Єлизавета Петрівна». Чесно[uk] (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2019-08-11-ին. Վերցված է 16 января 2020-ին.
  8. «Блогер Елизавета Богуцкая, задержанная в Крыму, освобождена». svoboda.org. 2014-09-08. Արխիվացված օրիգինալից 2021-04-15-ին. Վերցված է 2020-01-19-ին.
  9. «Скандальная украинская блогерша насмерть сбила человека: первые подробности». www.obozrevatel.com. 9.10.2018. Արխիվացված օրիգինալից 2019-08-11-ին. Վերցված է 2020-01-19-ին.
  10. «У Саакашвили начали войну против кандидата в президенты Гриценко?». Արխիվացված օրիգինալից 2020-06-14-ին. Վերցված է 2020-01-19-ին.
  11. Михеила Саакашвили задержали и выдворили в Польшу
  12. «Ударная любовь. Зачем Михеил Саакашвили и Виталий Кличко нужны друг другу». Արխիվացված օրիգինալից 2022-02-19-ին. Վերցված է 2020-01-19-ին.
  13. «Партия "Слуга народа" обновила список кандидатов». РБК-Украина. 2019-06-13. Արխիվացված օրիգինալից 2019-07-14-ին. Վերցված է 2020-01-16-ին.
  14. «Відомості про кандидата в народні депутати України». ЦИК Украины (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2019-08-11-ին. Վերցված է 2020-01-16-ին.
  15. «Рада утвердила руководство и состав комитетов (список членов)». КиевВласть. 2019-08-30. Արխիվացված օրիգինալից 2020-02-04-ին. Վերցված է 2020-01-16-ին.
  16. «О внесении изменений в постановление Правительства Российской Федерации от 1 ноября 2018 г. No 1300». government.ru (ռուսերեն). 2020-12-07. Արխիվացված է օրիգինալից 2020-12-11-ին. Վերցված է 2020-12-16-ին.
  17. Цензура в Украине – Лиза Богуцкая выступила против демократии во время войны

Արտաքին հղումներ

խմբագրել