Ելեչի ամրոց (սերբ.՝ Јелеч), միջնադարյան ամրոց Սերբիայում։ Տեղակայված է երկրի հարավում՝ Նովի Պազար քաղաքից 12 կմ հարավ։

Ելեչ
սերբ.՝ Јелеч
Նկարագրություն
ՏեղագրությունՍերբիա Սերբիա
Վարչական միավորՆովի Պազար
ԵրկիրՍերբիա
Շինանյութքար
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Ելեչ ամրոցի ստեղծման պատմությունը հայտնի չէ։ Առաջին անգամ ամրոցի մասին հիշատակվել է բյուզանդական պատմիչ Յաննիս Կինապոսի կողմից՝ 1149 թվականին։ Այնտեղ նշվում է, որ Բյուզանդիայի կայսր Մանուելը գրավել և ոչնչացրել է Ռաս Ելեչ քաղաքը։

Քաղաքի մասին հիշատակված է նաև սերբ արքեպիսկոպոս Դանիելո II-ի աշխատությունում։ 1394 թվականին քաղաքն ու ամրոցը գրավվել է թուրք զավթիչների կողմից։ Այն դարձել է Ելեչի վիլայեթի վարչական կենտրոնը։ 1530 թվականին Ելեչը հիշատակված է, որպես ամրոց։

Ավստրո-թուրքական պատերազմի ընթացքում՝ 1690 թվականին, ամրոցը վերակառուցվել է, քանի որ այն վնասվել էր ավստրիական գրոհների արդյունքում։ 18-րդ դարում այն եղել է կիսավեր վիճակում, իսկ 19-րդ դարում՝ ամբողջովին ավերված։

Ներկայումս այն պատմամշակութային հուշարձան է Սերբիայի տարածքում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Средњовековни град Јелеч». // spomenicikulture.mi.sanu.ac.rs. Վերցված է 2015 թ․ մայիսի 16-ին.