Ելենա Բելովա (ռուս.՝ Елена Дмитриевна Белова, օրիորդական ազգանունը՝ Նովիկովա. հուլիսի 28, 1947(1947-07-28)[1], Սովետսկայա Գավան, Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս մարզուհի, սուսերամարտիկ։ Օլիմպիական խաղերի քառակի (1968, 1972, 1976), աշխարհի և ԽՍՀՄ-ի բազմակի չեմպիոնուհի (խոցասուսեր)։ Խորհրդային սուսերամարտի պատմության մեջ միակ մարզուհին է, ով կարողացել է օլիմպիադայի չեմպիոն դառնալ անհատական հաշվարկով։ Մինչև 2008 թվականը համարվում էր այդ մարզաձևի պատմության մեջ ամենաշատ օլիմպիական ոսկե մեդալներ նվաճած մարզուհին, որոնց հավելել է նաև մեկական արծաթե և բրոնզե մեդալ։ Արժանացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի (1968), Բելառուսական ԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործչի (1979), Բելառուսի Հանրապետության վաստակավոր մարզչի (1994), Մինսկի պատվավոր քաղաքացու կոչումների[2][3]։ Հանդես է եկել Մինսկի «Դինամո» մարզական ընկերության թիմի և ԽՍՀՄ հավաքականի կազմում։

Ելենա Բելովա
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 28, 1947(1947-07-28)[1] (76 տարեկան)
ԾննդավայրՍովետսկայա Գավան, Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄաքսիմ Տանկի անվան Բելառուսի պետական մանկավարժական համալսարան (1971)
Մասնագիտությունմարզիկ, մարզիչ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրBelarusian State University of Physical Culture? և Մաքսիմ Տանկի անվան Բելառուսի պետական մանկավարժական համալսարան
ԱմուսինVyacheslav Belov?
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
 Elena Belova Վիքիպահեստում

Զբաղվում է գիտամանկավարժական աշխատանքով[4]. ֆիզիկական կուլտուրայի բելառուսական պետական համալսարանի պրոֆեսոր է, մանկավարժական գիտությունների դոկտոր։

Պարգևատրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի 100-ամյակի կապակցությամբ «Օլիմպիական իդեալների համար» հաղթապարգևով (1994), ՄՕԿ-ի արծաթե շքանշանով (1997), Պիեռ դը Կուբերտենի մեդալով (2007)[5][6], Ժողովուրդների բարեկամության՝ մեկ, Պատվո նշան՝ երկու խորհրդային շքանշանով, Բելառուսի Հանրապետության Հայրենիքի 3-րդ աստիճանի (1997)[7] և Պատվո շքանշաններով (2017)[8], ներառվել է սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի փառքի սրահում։ Նրա պատվին է կոչվել 24426 Belova աստերոիդը[9][9], Ելենայի երկրորդ ամուսինը՝ կոմպոզիտոր Վալերի Իվանովը, նրան է ձոնել իր գրած վալսերից մեկը[5] (առաջին ամուսինը անվանի հնգամարտիկ Վյաչեսլավ Բելովն էր)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. Почётные граждане Минска на информационно-справочном портале TamBy.info.
  3. «Почетные граждане Минска». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 23-ին.
  4. Ալբերտ Միքայելյան, Մարզաշխարհի հարյուր գերաստղեր, Երևան, «ՎՄՊ-Պրինտ», 2008, էջ 12։
  5. 5,0 5,1 «Elena Novikova-Belova». sports-reference.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին.
  6. Elena Belova Awarded Pierre de Coubertin Medal. National Olympic Committee of Belarus.
  7. Указ Президента Республики Беларусь от 21 октября 1997 года № 537 «О награждении Е.Д.Беловой орденом Отечества III степени»
  8. Указ Президента Республики Беларусь от 18 декабря 2017 г. № 451 «Аб узнагароджанні»
  9. 9,0 9,1 «WGSBN Bulletin Archive». Working Group Small Body Nomenclature. 2021 թ․ մայիսի 14. Վերցված է 2021 թ․ մայիսի 16-ին. (Bulletin #1)

Գրականություն խմբագրել

  • Белова (Новикова) Елена Дмитриевна // Олимпийская энциклопедия / Павлов С. П.. — М.: Советская энциклопедия, 1980. — 415 с

Արտաքին հղումներ խմբագրել