Ելենա Իվանովնա Աֆանասևա (ռուս.՝ Елена Ивановна Афанасьева, հուլիսի 24, 1965(1965-07-24), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս լրագրող, գրող, Ռուսաստանի «Առաջին ալիքի» ստեղծագործական պլանավորման տնօրենության ղեկավար։

Ելենա Աֆանասևա
Ծնվել էհուլիսի 24, 1965(1965-07-24) (58 տարեկան)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունլրագրող, թարգմանչուհի և ռադիոհաղորդավար
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՌոստովի պետական համալսարան
ԱնդամակցությունՌուսական հեռուստաընկերության ակադեմիա
ԱմուսինMikhail Bocharov?
Կայքne-bud-duroi.ru
afanasieva.tv

Կենսագրություն խմբագրել

Ելենա Իվանովնա Աֆանասևան ծնվել է 1965 թվականի հուլիսի 24-ին, Դոնի Ռոստով քաղաքում։

Ավարտել է Ռոստովի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ միանգամից երկու մասնագիտությամբ՝ լրագրողի և թարգմանչի։ Աշխատել է Ռոստովի «Կոմսոմոլեց» թերթում (որը հետագայում վերանվանվել է «Նաշե վրեմյա»), որպես խորհրդարանական թղթակից գործուղվել է ժողովրդական պատգամավորների ԽՍՀՄ և Ռուսաստանի բազմաթիվ համագումարների։

1992-1993 թվականներին աշխատել է Ռուսաստանի երիտասարդական միության մամուլի քարտուղար։

1992 թվականին, Ռուսաստանի Գերագույն խորհրդի կազմակերպած մրցույթի արդյունքում, Աֆանասևան ճանաչվել է երկրի խորհրդարանական լավագույն լրագրող։ Աշխատել է «Նովայա գազետա» թերթում և «Պոլիտբյուրո» ամսագրում։

2004 թվականի գարնանից «Էխո Մոսկվի» ռադիոկայանում վարում է հեռուստատեսության հետ կապված ամեն ինչի մասին «Տելեխրանիտել» ամենօրյա ծրագիրը։

2006 թվականի նոյեմբերից «Առաջին ալիքի» ստեղծագործական պլանավորման տնօրենության ղեկավարն է։ Աշխատանքի է ընդունել Դմիտրի Բորիսովին, Սվետլանա Զեյնալովային, Տիմուր Սոլովյովին, Աննա Նելսոնին, Իվան Պրոզորովին և այլոց[1]։

2007 թվականին ընտրվել է Ռուսաստանի հեռուստատեսության ակադեմիայի ակադեմիկոս։

Ընտանիք խմբագրել

Նրա ամուսինը խորհրդային, ռուս գործարար և քաղաքական գործիչ Միխայիլ Բոչարովն է։ Ունի երկու երեխա՝ որդի Իվանը և դուստր Ալեքսանդրան[2]։

Ելենա Աֆանասևայի գրքերը խմբագրել

  • Афанасьева Е. Знак змеи. — М.: Захаров, 2004. — 480 с. — ISBN 5-8159-0418-X.
  • Афанасьева Е. Ne-bud-duroi.ru. — М.: Захаров, 2004. — 320 с. — ISBN 5-8159-0384-1.
  • Афанасьева Е. Колодец в небо. — М.: Захаров, 2005. — 542 с. — ISBN 5-8159-0498-8.
  • Афанасьева Е. Как попасть на ТВ. — М.: Захаров, 2019. — 240 с. — ISBN 978-5-8159-1539-8.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Елена Афанасьева: «Политика не мешает российскому ТВ»». Телекритика. 2011 թ․ նոյեմբերի 3.
  2. Дунаева И. Счастливый кремлевский роман // Московские новости. — № 22 (989). Արխիվացված է 10 Հունիսի 1999 սկզբնաղբյուրից:

Արտաքին հղումներ խմբագրել