Ելենա Յուրևնա Ազարովա(ռուս.՝ Елена Юрьевна Азарова, հունիսի 5, 1973(1973-06-05), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ​​և ռուս գեղալողորդ, Օլիմպիական խաղերի երկակի չեմպիոն, Եվրոպայի յոթակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2000)։

Ելենա Ազարովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝synchronized swimmer
Երկիր՝Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 5, 1973(1973-06-05) (48 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ

Ավարտել է Սանկտ Պետերբուրգի Պ․ Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և առողջության պետական ազգային համալսարանը և Մոսկվայի տնտեսագիտության և վիճակագրության համալսարանը։ Խորհրդային Միության հավաքականի (հետագայում՝ Ռուսաստանի ազգային հավաքական) կազմում ընդգրկվել է 1989 թվականին։ 2000 և 2004 թվականներին դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն։ Ճանաչվել է աշխարհի չեմպիոն (1998), Եվրոպայի չեմպիոն (1991, 1993, 1995, 1997, 1999, 2000), Բարի կամքի խաղերի հաղթող խմբային վարժություններում (1998)։ 1995 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն զույգով վարժություններում։

2016 թվականին Ելենա Ազարովան ընդգրկվել է Համաշխարհային փառքի սրահում[1]։

ՄրցանակներԽմբագրել

  • Պատվո շքանշան (4 նոյեմբերի, 2005) – ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, 2004 թվականի Աթենքի XXVIII Օլիմպիական խաղերում մարզական բարձր նվաճումների համար[2]
  • Բարեկամության շքանշան (19 ապրիլի, 2001 թվական) – [3]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Профиль на сайте Зала славы мирового плавания(անգլ.)
  2. Указ Президента РФ от 4 ноября 2005 г. N 1256 "О награждении государственными наградами Российской Федерации"
  3. Указ Президента РФ от 19 апреля 2001 г. N 450

ԱղբյուրներԽմբագրել