Եթե իրավ է, որ գիշերները (Թումանյանի թարգմանություն)

ստեղծագործություն

«Եթե իրավ է, որ գիշերները», Ալեքսանդր Պուշկինի 1830 թվականի գրած «3aклинание» բանաստեղծության թարգմանությունն է[1], որը թարգմանվել է 1890 թվականի ապրիլի 4֊ին, Հովհաննես Թումանյանի կողմից։

Եթե իրավ է, որ գիշերները
Տեսակթարգմանություն
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակԱլեքսանդր Պուշկին
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1830
Հրատարակվել է«Բանաստեղծություններ» (առաջին հատոր, Մոսկվա, 1890), «Տարազ» շաբաթաթերթ, «Բանաստեղծություններ» (Թիֆլիս, 1903), «Բանաստեղծություններ» (Բաքու, 1908), Հովհաննես Թումանյանի Երկերի ժողովածու 1-ին հատոր
ԹարգմանիչՀովհաննես Թումանյան
Հայերեն հրատ.1890 թվականի ապրիլի 4
ՎիքիդարանԵթե իրավ է, որ գիշերները

Պատմություն

խմբագրել

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդ № 178 պահվում է մեկ ինքնագիր։ Թումանյանը բանաստեղծության վերնագիրը չի թարգմանել։

«Բանաստեղծություններ» (առաջին հատոր, Մոսկվա, 1890), էջ 79—80, այնուհետև՝ «Պուշկինից» ենթավերնագրով, Թիֆլիսում լույս տեսնող «Տարազ» շաբաթաթերթի № 18, էջ 423՝ «Եթե իրավ է» վերնագրով, «Բանաստեղծություններ» (Թիֆլիս, 1903) գրքի 229 էջում, «Բանաստեղծություններ» (Բաքու, 1908) գրքի 225 էջում և Հովհաննես Թումանյանի Երկերի ժողովածու 1-ին հատորում։

Արտատպվում է «Բանաստեղծություններ» (Բաքու, 1908) գրքից[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ««Заклинание (О, если правда, что в ночи…)» Александр Пушкин: читать текст, анализ стихотворения». pishi-stihi.ru. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.
  2. Թումանյան, Հովհաննես (1990). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, երկրորդ հատոր. էջ 588.

Արտաքին հղումներ

խմբագրել