«Եթե դու ճիշտ ես…» (ռուս.՝ «Если ты прав…»), 1963 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1][2]։ Ֆիլմում օգտագործվել է Գեորգի Շելեստի «Բնակտոր» (ռուս.՝ «Самородок») պատմվածքը։

Եթե դու ճիշտ ես...
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1963
Լեզուռուսերեն
ՌեժիսորՅուրի Եգորով
ԴերակատարներՍտանիսլավ Լյուբշին
ՕպերատորԻգոր Շատրով
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա

Սյուժետ խմբագրել

Գալյան «աչք է դրել» հեռախոսավար Ալեքսեյ Գոնչարովի վրա և հաճախ է զանգահարում վերանորոգման բյուրո՝ խնդրելով ուղարկել նրան։ Երիտասարդների մեջ փոխադարձ զգացմունքներ են ծնվում, և Ալեքսեյը Գալյային ծանոթացնում է իր «ծերերի» հետ՝ նրան ներկայացնելով որպես իր հարսնացու։

Մշտական հաճախորդներին սպասարկող Ալեքսեյը բախվում է անվստահության հետ. հաճախորդները վախենում են, որ նա «կթալանի» իրենց։ Ալեքսեյը վիրավորված է և հրաժարվում է աշխատել նրանց մոտ։ Վերադասի կողմից չհասկացվելով՝ նա թողնում է աշխատանքը։ Գալյան չի աջակցում նրան, և նրա հետ հարաբերությունները նույնպես վատանում են։

Գալյայի պապը՝ ՄՊՔՎ զորքերի բռնադատված բրիգադի հրամանատարը վերականգնվելուց հետո դառնում է գրող։ Նա զրուցում է տղայի հետ և տալիս նրան կարդալու իր աշխատանքը։ Այն նկարագրում է մի դեպք, որը տեղի է ունեցել իր հետ 1942 թվականին, երբ նա և իր ընկերները Կոլիմայում ոսկի էին լվանում․ այդ ժամանակ նրանք գտնում են մեկուկես կիլոգրամ կշռող մի բնակտոր։

Դերերում խմբագրել

  • Ստանիսլավ Լյուբշին- Ալեքսեյ
  • Ժաննա ԲոլոտովաԳալյա
  • Ալեքսեյ Կրասնոպոլսկի – Գալյայի պապը
  • Գալինա ՍոկոլովաԿատյա Սոկոլովա, վերանորոգման բյուրոյի մենեջեր
  • Գենադի Սայֆուլին – Գենա, մեխանիկ
  • Անատոլի Վոլկով – Ալեքսեյի հարևանը հանրակացարանում
  • Վալենտին Գրաչյով – Վանյա, Ալեքսեյի հարևանը հանրակացարանում
  • Դմիտրի Շուտով – Դուշենով, ռազմական նավատորմի հրամանատար, քաղբանտարկյալ
  • Իվան Լապիկով – կոլտնտեսության նախագահ Եֆիմ Գոլուբև, քաղբանտարկյալ
  • Գրիգորի Լյամպեն – Գենդել, կուսակցության աշխատող, քաղբանտարկյալ
  • Միխայիլ Լվով – հաշվառող քրեական հանցագործներից
  • Միխայիլ Մեդվեդև
  • Վիկտոր Շեգլով – Նիկոլայ Իվանովիչ, հանգույցի պետ
  • Նիկոլայ Կովշով – Վիսոտին
  • Պյոտր Վիշնյակով – Ալեքսեյի հայրը

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակներ՝ Էմիլ Բրագինսկի, Յուրի Եգորով
  • Բեմադրող ռեժիսոր՝ Յուրի Եգորով
  • Օպերատորներ՝ Իգոր Շատով, Պյոտր Կատաև
  • Նկարիչներ՝ Իգոր Բախմետև, Նոյ Սենդեր
  • Կոմպոզիտոր՝ Մարկ Ֆրադկին
  • «Ночной разговор» (Մ. Ֆրադկին, Վ. Լազարև) երգը կատարում է Վլադիմիր Տրոշինը[3]
  • Երգի տեքստի հեղինակ՝ Վ. Լազարև

Ծանոթագրություններ խմբագրել