Եզնարածանց, լքված գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի հարավային մասում։ Այն գտնվում է Ապահեն գյուղից չորս կիլոմետր դեպի հարավ-արևելք, Դուտխու գետի վերին հոսանքում՝ դրա աջ կողմի վտակներից մեկի ձախ ափին, նոսր անտառների և ալպիական մարգագետինների հատման վայրում[1]։ Ադրբեջանական տիրապետությունից գյուղն ազատագրվել է 1993 թվականի գարնանը։ Եզնարածանց և Ապահեն գյուղերի մասին առաջին անգամ հիշատակվել է 1214 թվականին Դադիվանքի արձանագրության մեջ, որտեղ այդ գյուղերը նշվում են որպես Դադի վանքին պատկանող տարածքներ։ Ե՛վ Ապահենը, և՛ Եզնարածանցը հիշատակվում են XIV դարի մի փասթաթղթում, որպես վանքապատկան գյուղեր։ Ի տարբերություն Եզնարածանցի, որի մասին այլևս ոչ մի հիշատակություն պահպանած չէ, Ապահենը շարունակում է հիշատակվել տարբեր աղբյուրներում։ Հետագայում զրկվելով հայ բնակչությունից գյուղը մոռացության է մատնվել։ Երկար ժամանակ դրա հստակ տեղադրությունն անհայտ էր։ Լեզվաբանական վերլուծության միջոցով պարզ է դարձել, որ Եզնարածանցի վայրում հետագայում ձևավորվել է Չովդար (թուրքերեն՝ Çovdar) գյուղը[1]։

Գյուղ
Եզնարածանց
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան[[Շահումյանի շրջան]]
Առաջին հիշատակում1214
Ժամային գոտիUTC+4
Եզնարածանց (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Եզնարածանց (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Ս. Կարապետյան, «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», էէ 72-73» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.