Վյաչեսլավ Եդիգարյան
Վյաչեսլավ Արշավիրի Եդիգարյան (օգոստոսի 23, 1947, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, դաշնակահար, մանկավարժ, արվեստագիտության թեկնածու (2004), դոցենտ (2005)։
Վյաչեսլավ Եդիգարյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23, 1947 (77 տարեկան) Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | երաժիշտ, դաշնակահար և մանկավարժ |
Աշխատավայր | Հայկական պետական մանկավարժական համալսարան և Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ |
Կրթություն | Բաքվի երաժշտական ակադեմիա |
Կենսագրություն
խմբագրելՎյաչեսլավ Եդիգարյանը ծնվել է Բաքվում, 1947 թվականի օգոստոսի 23-ին։ Կրթություն է ստացել է Բաքվի Ա. Զեյնալլիի անվան երաժշտական ուսումնարանում (1965, դասատու՝ Ռ. Լևինա) և Բաքվի կոնսերվատորիայի (1970) դաշնամուրի բաժիննեում[1]։
1970-1974 թվականներին Վյաչեսլավ Եդիգարյանն աշխատել է Սումգայիթի երաժշտական ուսումնարանում, 1972-1974 թվականներին եղել է դաշնամուրի բաժնի վարիչը։ 1974 թվականից դասավանդել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում, 2009-2012 թվականներին եղել է ամբիոնի վարիչ։ Միաժամանակ՝ 1974-1984 թվականներին, Վյաչեսլավ Եդիգարյանը եղել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դասատու։
Որպես մենակատար և կոնցերտմայստեր երաժիշտը համերգներով հանդես է եկել կամերային անսամբլի հետ։
«Դաշնամուրի դասավանդման մեթոդիկա» (1999) ձեռնարկի համահեղինակ է[2]։
Հրապարակումներ
խմբագրել- Դաշնամուրի դասավանդման մեթոդիկա։ Ուսունական ձեռնարկ։ Եր., <Կոմիտաս>, 1999, 120 էջ։
- Фортепианное творчество Александра Арутюняна: монографическое исследование. Ер., “Комитас”, 2011, 230 с.
- “О Прелюдии-поэме (1943) Александра Арутюняна” / Сборник научных работ Армянского государственного педагогического университета им. Х.Абовяна. – Ер., “Манкаварж”, 2002, с.327-334.
- “Рапсодия “Наши старые песни” в ракурсе фортепианного стиля А.Арутюняна”. Ер., “Комитас”, 2004, 36 с.
- “Об одном пианистическом навыке и о связи исполнительских навыков с музыкальным мышлением” / Երեվանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա։ Ուսումնամեթոդական աշխատանքների ժողովածու։ Պրակ 1։ - Եր., 2004, էջ 63-69։
- О проявлениях "манерности" в исполнительском искусстве / Երեվանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա։ Ուսումնամետոդական աշխատանքների ժողովածու։ Պրակ 3։ - Եր., 2006, էջ 96-108։
- Что мы называем "школой" в теории и практике музыкального исполнительства / Армгоспедуниверситет им. Х.Абовяна. Сборник материалов 53-й юбилейной научной конференции. Ч.2.- Ер., "Манкаварж", 2008, с.87-89.
- Об определении понятия "нюанс" /Երեվանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա։ Ուսումնամեթոդական աշխատանքների ժողովածու։ Պրակ 7։ - Եր., 2010, էջ 338-346։
- К вопросу оценки деятельности редактора музыкального произведения /Армгоспедуниверситет им. Х.Абовяна. Сборник материалов 54-й юбилейной научной конференции. Ч.2.- Ер., "Манкаварж", 2010, с.116-118.
- Педагогический анализ как метод подготовки педагога к проведению фортепианного урока /Եր., <Մանկավարժական միտք>, 2013, N 4:
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Воспитание интонационной выразительности на примере Этюда для фортепиано ми-бемоль минор Андрея Эшпая
- Արվեստաբանության թեկնածու, դոցենտ Վյաչեսլավ Եդիգարյանի դասարանական համերգը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |