Ե՛վ ուրախության, և՛ տխրության ժամանակ

Ե՛վ ուրախության, և՛ տխրության ժամանակ (թուրքերեն՝ İyi Günde Kötü Günde), թուրքական O3 Medya ընկերության արտադրության հեռուստասերիալ, որը ցուցադրվել է Star TV-ով։ Հեռուստասերիալի ռեժիսորը Մեթին Բալեքօղլուն է, սցենարիստները՝ Աքսել Բոնֆիլն ու Փելին Քարամեհմեթօղլուն[1][2]։ Գլխավոր դերերսում հանդես են գալիս Էլչին Սանգուն, Օզան Դոլունայը և Յասեմին Ալլենը։ Հեռուստասերիալի վերջին 6-րդ սերիան ցուցադրվել է 2020 թվականի հոկտեմբերի 17-ին։

Ե՛վ ուրախության, և՛ տխրության ժամանակ
թուրքերեն՝ İyi Günde Kötü Günde
Изображение логотипа
Ժանրմելոդրամա
սիրային կատակերգություն
Թեմասեր
Երկիր{{{2}}} Թուրքիա
Լեզութուրքերեն
ՌեժիսորՄեթին Բալեքօղլու
Գլխավոր
դերերում
Էլչին Սանգու
Օզան Դոլունայ
Յասեմին Ալլեն
Ներգիս Քումբասար
ՊրոդյուսերՍաներ Այար
ՍցենարիստԱքսել Բոնֆիլ
Փելին Քարամեհմեթօղլու
ԵրաժշտությունԹունա Հիզմեթլի
Նկարահանման վայրՍտամբուլ
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ6
Էկրաններին է2020 թվականի սեպտեմբերի 12-ից 2020 թվականի հոկտեմբերի 17
ՀեռուստաալիքStar TV
ԸնկերությունO3 Medya
Պատկերի ձևաչափ576i (16:9 SDTV)
1080i (HDTV)
Ձայնի ձևաչափStereo
Կարգավիճակավարտված

Սյուժե խմբագրել

Լեյլան և Սարփը պատրաստվում էին ամուսնանալ, սակայն տեղի է ունենում անսպասելին, և Սարփը հարսանիքի օրը լքում է Լեյլային։ Հինգ տարի անց ճակատագրի բերումով նրանք դարձյալ հանդիպում են։ Լեյլային հանձնարարվում է նախապատրաստել իր տնօրենի դստեր՝ Մելիսայի հարսանիքը, որն ավելի ուշ պարզվում է, որ Սարփի նոր հարսնացուն։ Մելիսան լսել է Լեյլայի հարսանիքներ կազմակերպելու տաղանդի մասին և ցանկանում է, որ հենց նա կազմակերպի իր և Սարփի հարսանիքը։ Աղջիկը տեղյակ չէ, որ նրանք համատեղ անցյալ ունեն։ Հանդիպելով նախկին սիրեցյալները հայտնվում են անհարմար իրավիճակում։ Իրավիճակն ավելի է բարդանում, երբ Սարփը հասկանում է, որ դեռ սիրում է Լեյլային, իսկ Լեյլան էլ որոշել է վրեժ լուծել իր նախկին սիրեցյալից[3]։

Դերասանական կազմ խմբագրել

Ցուցադրություն խմբագրել

Եթերաշջան Օր/ժամ Եթերաշրջանի սկիզբ Եթերաշրջանի ավարտ Սերիա Եթերաշրջանի տարի Հեռուստաընլերություն
I եթերաշրջան Շաբաթ, 20:00 Սեպտեմբերի 12, 2020 Հոկտեմբերի 17, 2020 6 2020 Star TV

Ծանոթագրություններ խմբագրել

  1. code.company. «"İyi Günde Kötü Günde" iddialı geliyor!». Gecce (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 22-ին.
  2. «Elçin Sangu'nun İyi Günde Kötü Günde dizisinden ilk kare». www.ntv.com.tr (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 22-ին.
  3. «И в печали, и в радости / Iyi Gunde Kotu Gunde Все серии (2020) смотреть онлайн на русском языке». 1plus1tv.ru. Վերցված է 2022 թ․ հունվարի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել