ԵՐԵՎԱՆ ՊԵՐֆ միջազգային փառատոն
Այս հոդվածը կարող է չհամապատասխանել Վիքիպեդիայի ընդհանուր նշանակալիության ուղեցույցին: Խնդրում ենք օգնել նշանակալիությունը վավերացնել՝ ստույգ, երկրորդական աղբյուրներ ավելացնելով առարկայի մասին: Եթե նշանակալիությունը չվավերացվի, հնարավոր է, որ ձուլվի կամ ջնջվի: |
ԵՐԵՎԱՆ ՊԵՐֆ (անգլ.՝ Yerevan Perf’ Festival) միջազգային մուլտիմեդիա թատրոնի փառատոնը հայկական թատերական մշակույթի միջազգայնացմանը ուղղված նախաձեռնություն է, որի նպատակն է հայ հանդիսատեսին ներկայացնել Եվրոպայի բարձր վարկանիշ ունեցող առաջատար թատերախմբերին, ռեժիսորներին, պրոդյուսերներին, դրամատուրգներին և նրանց ստեղծած ամենաորակյալ արտադրանքը։ ԵՐԵՎԱՆ ՊԵՐֆ Փառատոնը ստեղծվել է 2019 թվականի հունիսին՝ մնջախաղաց, պարող, ռեժիսոր և խորեգրաֆ, թատերական պրոդյուսեր Վահրամ Զարյանի (անգլ.՝ Vahram Zaryan) կողմից[1]։
ԵՐԵՎԱՆ ՊԵՐֆ միջազգային փառատոն | |
---|---|
Տեսակ | փառատոն |
Երկիր | Հայաստան |
Առաջինը | 2020 |
ԵՐԵՎԱՆ ՊԵՐֆ 2020
խմբագրելYerevan Perf-ի[2] հիմնական նպատակն է հայ հանդիսատեսին ծանոթացնել վեբ ներկայացման ժանրի հետ, քանի որ ինտերնետի ներթափանցումը իզոլացման մեջ հայտնված միլինավոր մարդկանց կյանքի բոլոր ոլորտները հանգեցրեց մուլտիմեդիայի հետ երկխոսելու անհրաժեշտությանը։ Ժամանակակից արևմտյան թատրոնն այս միտումը նկատել էր կանխազգացել էր շատ ավելի վաղ և դերևս 2000-ականներից արձագանքել դրան[3]։