EM-14 (ԵՄ-14), ադրբեջանական արտադրության ինքնաձիգ նախատեսված ՆԱՏՈ-յի 5,56×45 մմ փամփուշտների համար: Ստեղծել է Էմին Ահմեդովը 2014 թվականին: Մասսայական արտադրության է դրվել 2016 թվականից[1][2]:

ԵՄ-14
ադրբ.՝ EM-14
ՏեսակԻնքնաձիգ
Ենթատեսակինքնաձիգ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ծառայության ընդունման տարի2016 թվական
Ստեծման և արտադրության պատմպություն
ՍտեղծողԷմին Ահմեդով
Ստեղծման տարի2014 թվական
ԱրտադրողԱզերսիլահ ԲԲԸ (ադրբ.՝ Azərsilah)
Տեխնիկական տվյալներ
Փամփուշտի տեսակ5,56×45 մմ (ՆԱՏՕ)
Հրաձգության տեմպ660 կրակոց 1 րոպեում կր/ր
Գնդակի սկզբնական արագություն860 մ/վր. մ/վ
Նշանառու հեռավորություն1000 մետր մ

ԿառուցվածքԽմբագրել

ЕМ-14 ինքնաձիգի կառուցվածքը հիմնված է Կալաշնիկ ինքնաձիգի կառուցվածքի վրա: EM-14 զինատեսակը կարող է խոցել թիրախը մինչև 1000 մետր հեռավորության վրա: Կրակի արագությունը հասնում է մինչև 660 կրակոց 1 րոպեում: Ինքնաձիգը հագեցած է ծալովի կոթով, որի երկարությունը հնարավոր է հարմարեցնել:

ԱրտադրությունԽմբագրել

EM-14 ինքնաձիգի մասսայական արտադրությունը սկսվել է 2016 թվականին: Ըստ Ադրբեջանի Հանրապետության ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի՝ ինքնաձիգ հրացանն արտադրվում է արտահանման համար, սակայն, ըստ անհրաժեշտության, կսկսեն զինատեսակի խմբաքանակներ մատակարարել Ադրբեջանի ռազմականացված միավորումներին:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «EM-14»։ ВикиВоины։ Վերցված է 2017-10-08 (ռուս.)
  2. bmpd (2016-04-20)։ «Азербайджанский вариант автомата Калашникова под патрон 7,62×39 мм»։ bmpd։ Վերցված է 2017-10-08 (ռուս.)