Դունկան Մակդուգալ

(Վերահղված է Դ. Մակդուգալից)

Դունկան Մակդուգալ (անգլ.՝ Duncan MacDougall, ապրիլի 11, 1866(1866-04-11)[1] - հոկտեմբերի 15, 1920(1920-10-15)), ամերիկացի բժիշկ և կենսաբան։ Մակդուգալը փորձում էր գտնել այն քաշը, որ մահանալուց կորցնում է մարդը, երբ հոգին լքում է մարմինը։

Դունկան Մակդուգալ
անգլ.՝ Duncan MacDougall
Դիմանկար
Ծնվել էապրիլի 11, 1866(1866-04-11)[1]
Մահացել էհոկտեմբերի 15, 1920(1920-10-15) (54 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
Երկեր21 grams experiment?
Մասնագիտությունբժիշկ և հոգեբույժ
 Duncan MacDougall Վիքիպահեստում

Բժիշկ Դունկան Մակդուգալը ԱՄՆ Մասսաչուսեթս նահանգի Հավերվիլ քաղաքում, 1906 թվականին մի շարք փորձեր կատարեց պարզելու համար, թե մարդը մահանալուց ինչ քաշ է կորցնում։ Նա հղվում էր այն կարծիքին, որ մարդու հոգին կշիռ ունի, և երբ այն լքում է մարդու մարմինը, ապա մարդու մարմնի ֆիզիկական քաշը պետք է պակասի։ Դունկան Մակդուգալը գտնում էր, որ մահվանից առաջ և հետո քաշերի տարբերությունը պետք է լինի հոգու քաշը։

Փորձը խմբագրել

Իր կլինիկայում Մակդուգալը հատուկ կշեռք մահճակալ էր տեղադրել, որը կշռում էր գրամների ճշտությամբ։ Մահճակալին պառկեցնում էին մահամերձ հիվանդին։ Հիմնականում հետևում էին տուբերկուլյոզով հիվանդներին, քանի որ նրանք հիմնականում անշարժ էին։ Հիվանդին պառկեցնելուց հետո կշեռքը բերվում էր զրոյական դիրքի և մինչև մահ անընդհատ ստուգվում էր քաշը։ Մահվան պահին քաշի կորուստ էր գրանցվում։ Հիվանդներից մեկի մոտ դա 21 գրամ էր։ Սկզբում Դունկան Մակդուգալ արդյունքները հրապարակեց պարբերական մամուլում (The New York Times), ապա գիտական հրատարակություններում (American Medicine)[2]։

Արձագանքը կինոյում խմբագրել

Դունկան Մակդուգալի փորձերը և այն կարծիքը, որ մարդու հոգին 21 գրամ է, հիմք են ծառայել Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «21 գրամ» կինոնկարի վերնագրին և իմաստային ենթատեքստին։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դունկան Մակդուգալ» հոդվածին։