Բեն Դևիս

ֆուտբոլիստ
(Վերահղված է Դևիս Բենից)

Բենջամին Թոմաս (Բեն) Դևիս (անգլ.՝ Benjamin Thomas "Ben" Davies, ապրիլի 24, 1993, Նիտ), ուելսցի ֆուտբոլիստ, աջ պաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Տոտտենհեմ Հոտսպուր»-ի և Ուելսի ազգային հավաքականի կազմում։

Բեն Դևիս
անգլ.՝ Ben Davies
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 24, 1993(1993-04-24)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Neath, West Glamorgan, Ուելս, Միացյալ Թագավորություն
Հասակ 170 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք եզրային պաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

«Սուոնսի Սիթի» խմբագրել

Հանդես գալով «Սուոնսի Սիթիի» բոլոր տարիքային թիմերում նա 2012/13 մրցաշրջանի սկզբում Դևիսը պայմանագիր է կնքել ուելսյան ակումբի հետ[3]։

Հիմնական կազմում նա իր դեբյուտը նշել է 2012 թվականի օգոստոսի 25-ին՝ «Վեստ Հեմ Յունայթեդի» դեմ խաղում՝ 84-րդ րոպեին փոխարինելով Նիլ Թեյլորին[4]։ Մրցաշրջանի ընթացքում նա դարձավ թիմի հիմնական աջ պաշտպանը։ Նոյեմբերի 23-ին Բեն Դևիսը երկարացրել է իր պայմանագիրը 3․5 տարով[5]։

Թիմի կազմում նա իր առաջին գոլը խփել է 2013 թվականի նոյեմբերի 19-ին՝ «Ստոկ Սիթիի» դեմ խաղում[6]։

«Տոտտենհեմ Հոտսպուր» խմբագրել

2014 թվականի հուլիսի 22-ին Բեն Դևիսը տեղափոխվել է անգլիական «Տոտտենհեմ Հոտսպուր»։

Միջազգային կարիերա խմբագրել

Ուելսի ազգային հավաքականի կազմում Բեն Դևիսը իր դեբյուտը նշել է 2012 թվականի հոկտեմբերի 12-ին՝ Շոտլանդիայի հավաքականի դեմ խաղում։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Անգլիայի լիգայի գավաթակիր - 2012/13

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Defender Ben Davies signs new Swansea City contract». BBC Sport. 2012 թ․ օգոստոսի 25. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  4. «Swansea 3-0 West Ham». BBC Sport. 2012 թ․ օգոստոսի 25. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  5. «Ben Davies signs new Swansea City contract». BBC Sport. 2012 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  6. «Swansea 3-1 Stoke». BBC Sport. 2013 թ․ հունվարի 19. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեն Դևիս» հոդվածին։