Դևիդ Հիլի
Դևիդ Հիլի (անգլ.՝ David B. Healy, դեկտեմբերի 22, 1936, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հունիսի 6, 2011, Sierra Vista, Կոչիս շրջան, Արիզոնա, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ և աստերոիդների հայտնաբերող։ Աշխատել է Ջանկ Բոնդի աստղադիտարանում։ Հայտնի է իր ներդրումով Բարնհամի երկնային ձեռնարկի ստեղծման մեջ[1]։ Նա աշխատել է Նյու Յորքի ավտոմոբիլային արդյունաբերությունում, իսկ դրանից հետո՝ որպես բրոքեր։ Թոշակի անցնելով՝ տեղափոխվել է Արիզոնա։ Նրա հետաքրքրությունների շրջանակում են եղել աստղագիտությունը և մոլորակների հայտնաբերումը։ Նյու Յորքում ապրելիս Հիլին երկար տարիներ անդամակցել է Լոնգ Այլենդի աստղագիտական միությանը։ Տեղափոխվելով Արիզոնայի Սիերա Վիստա քաղաք՝ դարձել է Հուաչուա աստղագիտական ակումբի անդամ։
Դևիդ Հիլի David B. Healy | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 22, 1936 Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 6, 2011 (74 տարեկան) Sierra Vista, Կոչիս շրջան, Արիզոնա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | աստղագետ |
Հիլին հայտնի է իր նորարական աշխատանքով՝ աստղալուսանկարչության ասպարեզում (մասնավորապես սառեցման և էմուլսիաների օգտագործման համար), բացի դրանից, առաջատար աստղագիտական հրատարակումներում նա կատարել է բազմաթիվ հրապարակումներ։ Հիլին հիմնել է Ջանք Բոնդ աստղադիտարանը Արիզոնայում։ Աստղադիտարանում տեղադրվել է 32 դյույմանոց Կրետյենի ռեֆլեկտոր աստղադիտակ, որը կիրառվել է աստերոիդների աստղաչափության համար։ Այս աստղադիտակով են կատարվել ավելին քան 500 հայտնաբերումներ[2]։
Դևիդ Հիլիին է վերագրվում 213 աստերոիդների հայտնաբերումը, որոնցից 3-ը նա կատարել է այլ աստղագետների հետ համատեղ[3]։ Այն բանից հետո, երբ 2008 թվականին մահացավ աստղադիտարանի գլխավոր աստղագետը, Ջեֆրի Մեդկիֆը, Հիլին սկսեց զբաղվել էկզոմոլորակների որոնմամբ։
1999 թվականի սեպտեմբերի 4-ին Մայք Քոլինզի և Մ. Ուայթի կողմից հայտնաբերված աստերոիդը անվանվել է Դևիդ Հիլիի պատվին[1][4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 JPL Small-Body Database Browser 66479 Healy (1999 RQ33)
- ↑ David Healy - astrophotographer
- ↑ «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
- ↑ IAU. «66479 Հիլի աստերոիդի անվանումը». Վերցված է 6 հունվար 2019-ին.