Ջանկ Բոնդի աստղադիտարան

Ջանկ Բոնդի աստղադիտարան (անգլ.՝ Junk Bond Observatory, աստղադիտարանի կոդը` — «701»), աստղադիտարան ԱՄՆԱրիզոնա նահանգի Սիերա Վիստա շրջանում, Սոնորա անապատում։ Հիմնադրվել է 1996 թվականին, սիրող աստղագետ Դևիդ Հիլիի կողմից սեփական բակում[1]։

Ջանկ Բոնդի աստղադիտարան
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
Աստղադիտարանի կոդ701
Երկիր ԱՄՆ
ՎայրSierra Vista? և Արիզոնա
ԲԾՄ1349 մետր
Հիմնադրվել է՝1996
Կայքhacastronomy.com/jbofeed.php

Սկզբում աստղադիտարանում տեղադրված էին Celestron 14 SCT և 16 դյույմանոց Meade LX200 աստղադիտակները, տեղաշարժվող ծածկի տակ։ 2000 թվականին այստեղ տեղադրվեց 20 դյույմանոց Ռիչի-Կրետյեն տեսակի աստղադիտակ, որը 2004 թվականին փոխարինվեց 32 դյույմանոց Ռիչի տեսակի աստղադիտակով։

Աստերոիդների որոնումները այստեղ սկսվել են 1998 թվականից։ Առաջին հայտնաբերումը կատարվել է 1999 թվականին Ջեֆրի Մեդկեֆի կողմից[2]։

2016 թվականի նոյեմբերի դրությամբ այստեղ հայտնաբերվել են 272 աստերոիդներ։ Համաձայն Փոքր մոլորակների կենտրոնի տվյալների դրանցից 219 հայտնաբերել են Դևիդ Հիլին կամ Ջեֆրի Մեդկեֆը։ Մնացած 53 աստերոիդների հայտնաբերումը վերագրվում է աստղադիտարանին[3]։

Աստղադիտարանում 1999 թվականից 2008 թվականները կատարվել են ընդհանուր առմամբ 35465 աստղաչափական դիտարկումներ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «66479 Healy (1999 RQ33)»։ Minor Planet Center։ Վերցված է նոյեմբերի 29, 2016 
  2. Schmadel Lutz D. (2006)։ «(38203) Sanner [2.53, 0.12, 5.9]»։ Dictionary of Minor Planet Names – (38203) Sanner, Addendum to Fifth Edition: 2003–2005։ Springer Berlin Heidelberg։ էջեր 204–205։ ISBN 978-3-540-34361-5։ doi:10.1007/978-3-540-34361-5_2413 
  3. «Minor Planet Discoverers (by number)»։ Minor Planet Center։ նոյեմբերի 14, 2016։ Վերցված է նոյեմբերի 29, 2016 
  4. Փոքր մոլորակների կենտրոնի տվյալների բազայում աստղադիտարանի կատարած բոլոր դիտարկումները

Արտաքին հղումներ խմբագրել

Փոքր մոլորակների կենտրոնի կայքում աստղադիտարանի կատարած դիտարկումները

NASA ADS տվյալների բազայում աստղադիտարանի ներդրումը

1870 թվականից հետո աստերոիդների և մոլորակների արբանյակների դիտարկումները