Դևիդ Թեյլոր (անգլ.՝ David Taylor, դեկտեմբերի 5, 1990(1990-12-05), Ռինո, Նևադա, ԱՄՆ), ամերիկացի ազատ ոճի ըմբիշ[2] և ժողովրդական ըմբշամարտի նախկին ներկայացուցիչ, 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն[3], 2018 թվականի աշխարհի չեմպիոն[4][5]։ Երկու անգամ արժանացել է Դեն Հոջի տիտղոսին[6]։

Դևիդ Թեյլոր
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 5, 1990(1990-12-05) (33 տարեկան)
Ծննդավայր՝Ռինո, Նևադա, ԱՄՆ
183 սանտիմետր[1]
Քաշ՝86 կիլոգրամ[1]

Կենսագրություն խմբագրել

Թեյլորը վաղ տարիքից հիանում էր օլիմպիական չեմպիոն Քել Սենդերսոնով։ Հանդես է եկել Փենսիլվանիայի համալսարանի թիմում, որտեղ Քել Սենդերսոնը գլխավոր մարզիչ էր։ Ուսանողական սպորտի ազգային ասոցիացիայում իր առաջին մրցաշրջանում Թեյլորը կարողացել է նվաճել արծաթե մեդալ, իսկ արդեն երկրորդում վերցրել է ոսկին։ Երկու անգամ արժանացել է Դեն Հոջի տիտղոսին՝ դառնալով երրորդ ըմբիշը, որն այս պարգևը ստացել է երկու և ավելի անգամ[7]։

Միջազգային ասպարեզում Թեյլորը նույնպես կարողացել է հաջողությունների հասնել՝ դառնալով տասներկուերորդ ամերիկացին, որը Իվան Յարիգինի Գրան Պրիում ոսկի է նվաճել, իսկ ավելի ուշ մայրցամաքային և համաշխարհային առաջնություններում արժանացել է ոսկե մեդալների։

2018 թվականի արդյունքներով դարձել է Ջոն Սմիթի մրցանակակիր՝ որպես ԱՄՆ-ի Տարվա լավագույն ազատ ոճի ըմբիշ[8]։

2020 թվականի Օլիմպիական խաղերում նվաճել է ոսկե մեդալ[9][10][11]։

Ձեռքբերումներ խմբագրել

  •   Պանամերիկյան առաջնություն (Գվատեմալա, 2021)
  •   Ըմբշամարտի աշխարհի առաջնություն (Բուդապեշտ, 2018)
  •   Պանամերիկյան առաջնություն (Լիմա, 2018)
  •   «Յաշար Դոգու» մրցաշար (Ստամբուլ, 2018)
  •   «Իվան Յարիգին» մրցաշար (Կրասնոյարսկ, 2018)
  •   Փարիզի Մեծ մրցանակ (Փարիզ, 2017)[12]
  •   Իսպանիայի Մեծ մրցանակ (Մադրիդ, 2016)[13]
  •   «Ստեփան Սարգսյան» մրցաշար (2015)[14][15]
  •   Իսպանիայի Մեծ մրցանակ (Մադրիդ, 2015)
  •   Ուսանողական սպորտի ազգային ասոցիացիա (I դիվիզիոն) (2014)
  •   Ուսանողական սպորտի ազգային ասոցիացիա (I դիվիզիոն) (2013)
  •   Ուսանողական սպորտի ազգային ասոցիացիա (I դիվիզիոն) (2012)
  •   Ուսանողական սպորտի ազգային ասոցիացիա (I դիվիզիոն) (2011)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/147505
  2. «David Taylor Biography». Team USA.
  3. Chris Bumbaca (2021 թ․ օգոստոսի 5). «American David Taylor, aka 'Magic Man,' wins gold in Tokyo Olympics 86kg freestyle wrestling». USA Today. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  4. «USA's David Taylor Wins Gold In Men's Freestyle 86kg Wrestling». NBC Connecticut (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  5. «Five things you did not know about USA wrestling star David Taylor». Olympic Channel. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.
  6. «About DT | David Taylor». www.m2wrestling.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.
  7. «Penn State wrestler David Taylor wins Hodge Trophy». Pittsburgh Post-Gazette. Pittsburgh Post-Gazette.
  8. «Дэвид Тейлор удостоен приза имени Джона Смита». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 18-ին.
  9. «David Taylor Reaches Olympic Wrestling Final; Helen Maroulis Loses Semifinal». NBC 7 San Diego (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
  10. «David Taylor sets up grandstand wrestling final at Tokyo 2020». Tokyo 2020 (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
  11. Bumbaca, Chris. «American David Taylor, aka 'Magic Man,' wins gold in Tokyo Olympics 86kg freestyle wrestling». USA TODAY (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  12. «Wrestling: Nico Megaludis and David Taylor win Gold at Paris Tournament». Roar Lions Roar (անգլերեն). 2017 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  13. Steen, Alex (2016 թ․ հուլիսի 9). «Green, Taylor Win Gold at 2016 Grand Prix of Spain». The Open Mat (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  14. «Humphrey leads small, talented U.S. team at Sargsyan Cup in Armenia, July 18-19». Team USA.
  15. «FLASH: Taylor wins gold and Michalak takes bronze at Sargsyan Cup in Armenia». Team USA. 2015 թ․ հուլիսի 18.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Թեյլոր» հոդվածին։