Դևը նստած
Դևը նստած (ռուս.՝ Демон сидящий), ռուս նկարիչ Միխայիլ Վրուբելի կտավը՝ ստեղծված 1890 թվականին։ Պահվում է Տրետյակովյան պատկերասրահում։ Նկարի չափերը՝ 116,5 х 213,8 սմ[1]։
Դևը նստած ռուս.՝ Демон сидящий | |
---|---|
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Միխայիլ Վրուբել |
տարի | 1890 |
բարձրություն | 116,5 |
լայնություն | 213,8 |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ, կտավ |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
Ծանոթագրություններ | |
![]() |
ՊատմությունԽմբագրել
1891 թվականին Միխայիլ Վրուբելն ստեղծում է 30 նկարազարդում Միխայիլ Լերմոնտովի ստեղծագործությունների հոբելյանական հրատարակության համար, որ լույս է տեսնում Պյոտր Կոնչալովսկու խմբագրությամբ։ Վրուբելի աշխատանքների մեծ մասը վերաբերում էին Լերմոնտովի «Դևը» պոեմին։
«Նստած դևը» նկարի էսքիզն ստեղծվել է 1890 թվականին։ Ներկայում այն պահվում է Տրետյակովյան պատկերասրահում։ «Նստած դևը» կտավը Վրուբելը նկարել է 1891 թվականին Մոսկվայում՝ Սավվա Մամոնտովի տանը։ Տրետյակովյան պատկերասրահին է փոխանցվել 1971 թվականին Վլադիմիր Գիրշմանի հավաքածուից։ Պատկերասրահի ինվենտար գրքում գրանցված է 5600 համարի ներքո[2]։ Պ. Կլիմովի կարծիքով՝ «Նստած դևը» Վրուբելի նկարածներից ամենահայտնին է և առավել զերծ է գրական զուգորդումներից[3]։
ՍյուժեԽմբագրել
Նկարի սյուժեն գալիս է Լերմոնտովի «Դևը» պոեմից։ Վրուբելն իր աշխատանքի մասին գրում է[4].
Դևը ոչ այնքան չար ոգի է, որքան տառապող ու թախծոտ, այնուամենայնիվ նա իշխող ու վեհապանծ ոգի է...
Բնօրինակ տեքստ (ռուս.)Демон — дух не столько злобный, сколько страдающий и скорбный, при всем этом дух властный, величавый...
Դևն արտացոլում է մարդկային ոգու ուժի, նրա ներքին պայքարի ու կասկածների գաղափարը։ Ողբրգականորեն իրար հագցնելով մատները՝ Դևը նստած է տխուր՝ ուղղած մեծ աչքերն հեռուն ուղղված, շրջապատված ծաղիկներով։ Նկարի ֆոնը լեռնային տեսարանն է ու ալ կարմիր մայրամուտը։ Նկարի կոմպոզիցիան ընդգծում է դևի ճնշվածությունը, ով կարծես սեղմված լինի շրջանակի վերին ու ստորին եզրերի արանքում։ Նկարն ստեղծված է Վրուբելի անհատական ոճին համապատասխան՝ բյուրեղային եզրերի էֆեկտներով, ինչը նկարը նմանեցնում է ապակենկարի կամ պաննոյի։
Այլ «Դևեր»Խմբագրել
Դևի կերպարը հաճախ է հանդիպում Միխայիլ Վրուբելի ստեղծագործություններում։ 1899 թվականին նկարիչն ստեղծում է «Թռչող դևը» նկարը, որտեղ դևը պատկերված է որպես աշխարհի հզոր տիրակալ։ 1901-1902 թվականներին նա նկարում է «Դևը տապալված» կտավը, որի հերոսը գտնվում է կործանման եզրին։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Դևը նստած» Archived 2014-05-23 at the Wayback Machine. նկարը Տրետյակովյան պատկերասրահի տվյալների բազայում
- ↑ Государственная Третьяковская галерея. Каталог живописи XVIII-начала XX века (до 1917 года). Москва. Изобразительное искусство. 1984
- ↑ Климов, П. Ю. Михаил Врубель. — М.: Арт-Родник, 2001. — 72 с. — (Золотая галерея русской живописи). — ISBN 5-88896-053-5.
- ↑ Рыжов К. В. 100 великих россиян.—М.:Вече, 2000. —
Արտաքին հղումներԽմբագրել
- На официальном сайте ГТГ Archived 2014-05-23 at the Wayback Machine.
- Картины и рисунки Врубеля к поэзии Лермонтова