Դևը և հրեշտակը՝ Թամարայի հոգու հետ

Միխայիլ Վրուբելի նկարը

Դևը և հրեշտակը՝ Թամարայի հոգու հետ (ռուս.՝ Демон и Ангел с душой Тамары), Միխայիլ Վրուբելի 1980-1891 թվականներին ստեղծած գծանկարը, Միխայիլ Լերմոնտովի «Դևը» պոեմի նկարազարդումներից է։ Նկարը նախապես եղել է բալետի ռուս պարուհի Եկատերինա Գելցերի հավաքածուում։ Հետագայում այն գնել է պրոֆեսոր Արամ Աբրահամյանը[1]։ Նկարը 1995 թվականին գողացվել էր Երևանի ռուսական արվեստի թանգարանից[2][3]։

Դևը և հրեշտակը՝ Թամարայի հոգու հետ
Демон и Ангел с душой Тамары
տեսակգծանկար
տարի1890
նյութթուղթ և ջրաներկ
գտնվում էՌուսական արվեստի թանգարան
հավաքածուՌուսական արվեստի թանգարան
Ծանոթագրություններ

Նկարը կատարված է թղթի վրա ջրաներկով, և բելիլայով։

Գողություն խմբագրել

1995 թվականին նկարը գողացվել է Երևանի ռուսական արվեստի թանգարանից։ Մինչև 2017 թվականը նկարի մասին տեղեկություններ չեն եղել։ 2017 թվականի մարտի 15-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի ժանանակ կայացած՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ նկարը ՌԴ համապատասխան մարմինների աշխատանքի շնորհիվ հայտնաբերվել է և վերադարձվելու է Հայաստան[4] [5]։

Այլ «Դևեր» խմբագրել

Միխայիլ Վրուբելը դեռևս ուսանող տարիներին ազդվել է Միխայիլ Լերմոնտովի Դևը պոեմի Դևի և Թամարայի կերպարներից։ Նա իրեն նույնականացրել է Դևի հետ։ Երազել է ստեղծել եռերգություն նվիրված Դևին, Թամարային և Թամարայի մահվանը։ 1890-1891 թվականներին Լերմոնտովի եղերական մահվան հոբելյանին լույս է տեսել նրա ստեղծագործությունների լրիվ ժողովածուն, որի ձևավորման աշխատանքին ներգրավվել էին ժամանակի առաջավոր նկարիչները։ Վրուբելը սկսել է աշխատել Դևը պոեմի ձևավորման վրա։ Դևի շարքում հայտնվել են «Դևի գլուխը», «Թամարան և Դևը», «Դևը վանքի դարպասների մոտ», «Թամարայի պարը», «Թամարան դագաղում», «Սիրահարված Դևը», «Թռչող Դևը», «Դևը և հրեշտակը՝ Թամարայի հոգու հետ» նկարները։ Հոբելյանական հրատարությունից հետո Վրուբելը մոտ տասը տարի հեռացել է Դևի թեմայից, իսկ հետո նորից շարունակել[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Лилит Саркисян. ««Демон» В8убеля возвращается в Армению». rmmuseum.ru. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 Михаил Лермонтов. Демон
  3. 3,0 3,1 «Վրուբելի դևերը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 17-ին.
  4. Ռուսաստանը կվերադարձնի հայտնի նկարիչ Վրուբելի` Հայաստանից գողացված կտավը
  5. Саргсян поблагодарил Путина за «ангела и демона»