Դրոշի ասեղնագործումը
«Դրոշի ասեղնագործումը» (անգլ.՝ Stitching the Standard), բրիտանացի պրեռաֆայելիտ նկարիչ Էդմունդ Լեյթոնի նկարը՝ ստեղծված 1911 թվականին։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդմունդ Լեյթոն |
տարի | 1911 |
բարձրություն | 98 սանտիմետր |
լայնություն | 44 սանտիմետր |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ և կտավ |
հավաքածու | անհայտ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
ՆկարագրությունԽմբագրել
Կտավում պատկերված է երիտասարդ աղջիկ, որը նստած է միջնադարյան ամրոցի պատին և դրոշի ասեղնագործության վերջին գծերի վրա է աշխատում։ Դրոշի վրա ոսկեգույն դաշտում պատկերված է սև արծիվ։
Նկարն ստեղծված է ուշ պրեռաֆայելիզմի ոճով՝ անմասն Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձություններից։ Այս նկարում կան ուշ պրեռաֆայելիզմին հատուկ որոշ նշաններ՝ ռոմանտիկա և կերպարի գեղեցկություն։ Լեյթոնի կենսագիր Ալֆրեդ Յոկնին «Դրոշի ասեղնագործումը» նկարը դասել է 1911 թվականի կտավների շարքին, սակայն ոչ ներկայիս անվամբ[1]։ Նկարի ձախ մասում քարերի մեջ գրված են նկարչի անվան, հայրանվան, ազգանվան սկզբնատառերը և կտավի ստեղծման տարեթիվը։
Նկարի ճակատագիրԽմբագրել
1928 թվականի ապրիլի 23-ին կտավը «Դրոշի նախապատրաստություն» անվամբ ցուցադրվել է «Քրիստիս» աճուրդում, և այն գնել է Վ. Սամփսոնը։ 1977 թվականին «Ֆիլիպս» աճուրդում նկարը վաճառվել է Ռիչարդ Գրինին։ Իսկ 1978 թվականի հունիսի 27-ին այն ստացել է այժմյան անվանումը, և Լոնդոնում «Սոթբիս» աճուրդում այն գնել է մասնավոր հավաքորդ[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «Sotheby's Victorian & Edwardian Art» (անգլերեն)։ Սոթբիս։ 15 ноября 2011։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2014-12-07