Դրեբախի աստղադիտարան (գերմ.՝ Volkssternwarte Drebach, աստղադիտարանի կոդը` — «113»), աստղադիտարան Գերմանիայում Դրեբախ գյուղում։ Հիմնադրվել է 1969 թվականին, Կառլ Հայնց Մյուլերի կողմից։ Հանդիսանում է ոչ-առևտրային մշակութա-կրթական հաստատություն, պատկանում է Դրեբախ միությանը։

Դրեբախի աստղադիտարան
Տեսակpublic observatory?, Պլանետարիում (հաստատություն) և աստղագիտական ​​աստղադիտարան
Աստղադիտարանի կոդ113
Երկիր Գերմանիա
ՎայրDrebach?
ԲԾՄ492 մետր
Կայքsternwarte-drebach.de
 Volkssternwarte Drebach Վիքիպահեստում

Աստղադիտարանը ստեղծվել Դրեբախի գյուղական դպրոցի հիմքի վրա։ Հիմնադրման տարում այստեղ տեղադրվել է առաջին փոքր դիտակը։ 1974 թվականին աստղադիտարանում տեղադրվել է երկրորդ դիտակը, 18-սմ ռեֆրակտոր։ 1984-ից 1986 թվականները կառուցվել է մոլորակադիտարան։ Ամեն տարի աստղադիտարան են այցելում 12 000 այցելուներ։ 1992 թվականից սկսած աստղադիտարանում աշխատում է օդերևութաբանական արբանյակներից տվյալներ ստացող կայան։ 1997 թվականին այստեղ տեղադրվել է 50-սմ ռեֆրակտոր աստղադիտակ։

Աստղադիտարանի գործիքներ խմբագրել

  • 18-սմ ռեֆրակտոր (1974 թվական)
  • Ցեյս մոլորակադիտարան, 8-մ գմբեթ (բացումը 1 հունիսի 1986 թվական)։ 2001 թվականին տեղադրվել է 11-մետրանոց գմբեթ։
  • 50-սմ Կասսգրեյնի տեսակի ռեֆրակտոր (1997 թվական)
  • Եվս մեկ 50-սմ աստղադիտակ

Հիմնական նվաճումները խմբագրել

  • Հայտնաբերվել են 84 աստերոիդ 2010 թվականի նոյեմբերի դրությամբ[1]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Փոքր մոլորակների կենտրոնի կայքում աստղադիտարանի կատարած դիտարկումները

NASA ADS տվյալների բազայում աստղադիտարանի ներդրումը